Ադրբեջանը խախտել է պայմանավորվածությունը. հորդորում ենք մնալ ապաստարաններում. ԱՀ ՆԳՆ
Հարգելի’ հայրենակիցներ. Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը, խախտելով հրադադարի մասին պայմանավորվածությունը,
կրակում է հրաձգային տարբեր զինատեսակներից:
Կրակոցները լսելի են նաև մայրաքաղաքի կենտրոնում։
Անվտանգության նկատառումներից ելնելով` հորդորում ենք մնալ ապաստարաններում։
Իրավիճակի մասին հավելյալ կտեղեկացնենք։
Միջադեպի մասին տեղեկացրել ենք ռուս խաղաղապահների հրամանատարությանը անհապաղ միջոցներ ձեռնարկելու պահանջով:
[ԱՀ ՆԳՆ ոստիկանություն]The post Ադրբեջանը խախտել է պայմանավորվածությունը. հորդորում ենք մնալ ապաստարաններում. ԱՀ ՆԳՆ appeared first on ԳԱԼԱ.