Ճանապարհը փակելով՝ արցախցի երեխային օգո՞ւտ եք տալիս․ մեքենայի վարորդը՝ ճանապարհը փակած քաղաքացիներին (լուսանկարներ)
Բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները փակել են Ալեք-Մանուկյան-Խանջյան փողոցները՝ Գնունի շուկայի սկզնբամասում։ Իրավիճակը լարվեց այն բանից հետո, երբ վարորդներից մեկը մքենան քշեց փողոցը փակած քաղաքացիների մեկի ուղղությամբ ։
«Հասկացանք, իմա՞ստը, բոլորս էլ հայ ենք, եթե այսօր մեկը պետք է ասի արցախցի, երևանցի, եսիմ ինչ, այստեղ գործ չպետք է ունենա։ Հիմա ուզում եմ իմանամ՝ ճանապարհը փակելով արցախցի երեխային օգո՞ւտ ենք տալիս, եթե հա, գնամ ես էլ իմ հայաթը փակեմ։ Եթե արցախցին այստեղ փողոց է փակում ու իր ընտանքին դա այնտեղ օգուտ է տալիս, թող փակի, բայց օգո՞ւտ է տալիս, Աստված տա դուք ճիշտ լինեք»,- ասաց մեքենայի վարորդը։
Այն բանից հետո, երբ քաղաքացիներից մեկը նրան հորդորեց գալ ու միանալ իրենց, տղամարդը նշեց․
«Ի՞նչ եք անելու, հենց հիմա Նիկոլը ասեց՝ հրաժարական եմ տալիս, ինչ եք անելու։ Ում երեխու կյանքի գնով եք անելու»։
Հիշեցնենք, որ բողոքի ակցիա իրականացնող մի խումբ քաղաքցաիներ փակել են Երևանի մի շարք փողոցներ՝ կաթվածահար անելով երթևեկությունը։