Добавить новость
World News

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Աբսուրդ է ասել, թե Հայաստանը հրաժարվում է ընդունել արցախահայությանը. ոչ մի պետություն իրավունք չունի չընդունելու փախստականների. Ղազարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը 

– Պարո՛ն Ղազարյան, ստեղծված իրավիճակում ի՞նչ կարող ենք ակնկալել միջազգային իրավունքի նորմերից՝ արցախահայության անվտանգության ու իրավունքների պաշտպանության հարցով:

– Իրադարձությունները շատ նման են Բոսնիայում, Խորվաթիայում տեղի ունեցածին: Առաջին հերթին՝ իհարկե պետք է ապահովվեն մարդկանց կյանքն ու անվտանգությունը, միջազգային իրավունքը դա է ասում, ու նաև, եթե ձերբակալություններ լինեն, արդեն, բնականաբար, Ադրբեջանը նրանց չի տալու ռազմագերու կարգավիճակ, որ վերադարձնելու հարց չլինի: Ադրբեջանը նրանց տալու է, արդեն իսկ նրանք հայտարարում են ու իրենց գործողության անունն էլ «հակաահաբեկչական» են դրել, այսինքն՝ այդ մարդկանց մեղադրելու են ահաբեկչության համար միայն նրա համար, որ այդ մարդիկ ինքնապաշտպանությամբ են զբաղվել ու քրեական իրավունքի իմաստով ահաբեկչություն չեն իրականացրել, այլ պաշտպանության բանակի կազմում են գտնվել իրենք: 

Այս պահին ամենաառաջինը ցեղասպանության կանխարգելումն է՝ իր բոլոր-բոլոր դրսևորումներով: Այն, որ ցեղասպանությունը սկսվել էր ամիսներ առաջ, դրա մասին Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազը հայտարարել է, հիմա արդեն իրական վտանգ կա ֆիզիկական բռնությունների և սպանությունների: Ե՛վ միջազգային իրավունքի համաձայն, և՛ Ադրբեջանի օրենքների համաձայն՝ բոլորը, ովքեր զենք են կրում, այդ թվում նաև՝ ադրբեջանցիները, պարտավոր են դա թույլ չտալ, բայց բոլորս էլ հասկանում ենք, թե որքան հեռու ենք նման բանից: 

– Իսկ Ադրբեջանն իրավունք ունի՞ այդ տղամարդկանց մեղադրել ահաբեկչության համար ու ձերբակալել նրանց:

– Ո՛չ, դա նախևառաջ կարգավորվում է օրենքի գերակայությամբ. այստեղ երկու օրենք է, մեկը հանցագործների մասին միջազգային նորմերը, իսկ երկրորդը, եթե հիմա Ադրբեջանն ասում է, որ իրենք իր քաղաքացիներն են, կամ Արցախն իր տարածքն է, ուրեմն Ադրբեջանի քրեական օրենսգիրքը:

Վստահ եմ, որ այդ մարդիկ ահաբեկչություն չեն կատարել, որովհետև ահաբեկչությունն այն է, երբ կատարվում է բռնություն, այդ թվում նաև՝ գույքի ոչնչացում ու առաջ է բերում քաղաքական պահանջ փոխարենը: Հիմա՝ Արցախում մեր հայրենակիցները երբեք զենք չեն վերցրել քաղաքական պահանջ ներկայացնելու համար ու երբեք պատանդ, գերիներ չեն վերցրել: Դրանք եղել են զինված բախումներ, հակամարտություն, զինված հակամարտության մասնակիցները որևէ քրեական նորմով չեն կարող դատապարտվել: Ուրիշ բան, որ զինված հակամարտության ժամանակ պատերազմական հանցագործություն են կատարում, բայց մեր զինվորների վերաբերյալ որևէ նման փաստարկ չկա, ընդհակառակը՝ Եվրոպական դատարանը հեղեղված է զինված հարձակման ժամանակ ադրբեջանցի զինվորների կողմից պատերազմական հանցագործություններ կատարելու մասին գործերով: 

Դա է պատճառը, որ Հայաստանը որոշեց վավերացնել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը, ուստի, եթե եղել է զինված հակամարտություն, թեկուզ՝ ներքին, արդեն հումանիտար իրավունքի տեսանկյունից, ներքին հակամարտության կամ միջազգային զինված հակամարտության մասնակիցները չեն կարող դատվել, որովհետև զենք վերցնելն ու կռվելը հանցագործություն չեն, հանցագործություն է այդ ընթացքում պատերազմական հանցագործություն կատարելը: 

– Հայկական կողմը կկարողանա՞ ապացուցել դա ու այդ տղամարդկանց կյանքը փրկել:

– Հարցն այն է, որ հայկական կողմը կարողանում է ապացուցել միջազգային ատյաններում, բայց Ադրբեջանը դարձել է մի պետություն, որը հաշվի չի առնում միջազգային ատյանների որոշումները: Հիմա, օրինակ՝ մենք հոկտեմբերի 5-ին սպասում ենք 2016 թվականի դեպքերի վերաբերյալ Եվրոպական դատարանի դատական ակտի՝ կոնկրետ քաղաքացիական բնակչության ռմբակոծության վերաբերյալ: 

Դա պատերազմական գործողություն է, երբ թիրախավորում են քաղաքացիական անձին: Հայկական կողմը հնարավորություն ունի ապացուցելու դա, իհարկե ապացույցների որոշակի քանակ է պետք և այլն, մեծ մասամբ դա հաղթահարվում է, բայց միայն իրավական գործընթացները չեն կարող կանխել դրանք: Տեսեք, հիմա Արցախում ցեղասպանություն է տեղի ունենում, բայց իրավական գործընթացներով դա չի կանխվում, քաղաքական պայմանավորվածություններ են անհրաժեշտ, որպեսզի դա տեղի չունենա: 

– Պարո՛ն Ղազարյան, շատ քննարկվեց թեման, որ Հայաստանը հրաժարվում է ընդունել Արցախի մեր հայրենակիցներին, այս մասով եմ ձեր դիտարկումը խնդրում:

– Աբսուրդ է, որովհետև Արցախի բնակիչները հիմա դառնում են պոտենցիալ փախստականներ, իսկ միջազգային իրավունքի համաձայն՝ ոչ մի պետություն իրավունք չունի մերժելու այն անձի դիմումը, որը հայցում է ապաստան՝ ելնելով իր անվտանգությունից: 

Արցախի բնակչությունը լրիվ տեղավորվում է այս կոնտեքստում, բայց եթե անգամ չտեղավորվել էլ, եթե անձը խնդրում է որևէ պետությունից բացել իր դռները, որ փրկվի, ապա այդ երկրները պարտավոր են ընդունել: Այս համատեքստում աբսուրդ է ասել, թե Հայաստանը հրաժարվում է ընդունել արցախահայությանը: 

– Եթե անգամ պայմանավորվածություն ձեռք բերվի, որ արցախահայությունը մնա Արցախում ու ապրի, չգիտեմ՝ ինչ-ինչ միջազգային կոնվենցիաների համաձայն ու, ասենք, ռուս խաղաղապահների օժանդակությամբ, ապա որքանո՞վ է երաշխավորված լինելու արցախահայության անվտանգությունը:

– Կառուցակարգեր պետք է լինեն, եթե դրանք չլինեն՝ չի երաշխավորվի, իսկ կառուցակարգերի համար պետք է ինքնավարություն, այսինքն՝ որոշակի անկախություն Ադրբեջանի ներսում: Դրանք, չեմ կարծում, որ կլինեն, դա նշանակում է, որ մարդկանց մեծ մասը կորոշի լքել, եթե անգամ Ադրբեջանը ձևականորեն փորձի այդ անվտանգությունն ապահովել, հնարավոր չի լինի, որովհետև նա ատելությունն օգտագործել է որպես պատերազմի գործիք ու չի կարող իր ժողովրդի միջից հանել այդ ատելությունը, դրա համար տասնամյակներ կամ սերնդափոխություն է պետք: 

«Անվտանգության երաշխիքները» սովորական բառեր չեն, դրանց համար կառուցակարգեր են պետք, որոնք չեն լինի, քանի չկա ինքնավարություն: Սա շատ լավ հասկանում են Արցախում, որովհետև հենց հիմա դա զգում են իրենց մաշկի վրա:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Աբսուրդ է ասել, թե Հայաստանը հրաժարվում է ընդունել արցախահայությանը. ոչ մի պետություն իրավունք չունի չընդունելու փախստականների. Ղազարյան appeared first on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media









103news.com — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 103news.com.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.

Другие популярные новости дня сегодня


Новости 24/7 Все города России



Топ 10 новостей последнего часа



Rss.plus


Новости России







Rss.plus
Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России