Եթե խաղաղապահները կարող էին հրադադարի շուրջ պայմանավորվել, ինչու՞ հարձшկումից առաջ չէին կարող պայմանավորվել. Նիկոլ Փաշինյան
Մենք մեր բաժին պատասխանատվությունը կրում ենք, բայց մյուս կողմից ես չեմ կարծում, թե բոլորս պետք է աչք փակենք այն ձախողումների վրա, որ ՌԴ-ի խաղաղապահ զորախումբը ԼՂ-ում ունեցել է: Այս մասին տեսաուղերձի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եթե խաղաղապահները կարող էին հրադադարի շուրջ պայմանավորվել, ինչու՞ հարձակումից առաջ չէին կարող պայմանավորվել, որ հարձակումը ԼՂ-ի վրա տեղի չունենար: Ի վերջո, բոլորն ահազանգում էին դրա մասին, և մենք էլ ասում էինք, որ ԼՂ-ն շրջափակված է Ադրբեջանի զինտեխնիկայով, ինչու՞ միջնորդական գործունեությունը այն ժամանակ չի արվել. սրանք հարցեր են, որոնք պետք է պատասխան ստանան»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: