«Հայաստան» դաշինքը մեկ ընտանիքի նեղ անձնական շահերը սպասարկող կազմակերպություն է․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
Ինձ համար ոչ մի տարբերություն չկա Լևոն Քոչարյան, թե Արեգնազ Մանուկյան, երկուսն էլ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր են, իսկ Լևոն Քոչարյանի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք չունեմ։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ խոսելով Լևոն Քոչարյանի պատգամավորական մանդատ վերցնելու մասին։
Նրա խոսքով՝ իր քաղաքական գնահատականն արդեն հայտնել է «Հայաստան» դաշինքի մասին։
««Հայաստան» դաշինքը մեկ ընտանիքի նեղ անձնական շահերը սպասարկող կազմակերպություն է»,- հայտարարեց իշխանական պատգամավորը։