Գուցե Հայկ Սարգսյանի առաջարկած լուծումը լավագույնը չէ․ Վահագն Ալեքսանյանը՝ բանակից ազատվելու նախագծի մասին (տեսանյութ)
ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրինագիծը դեռ քննարկման փուլում է, շատ հարցեր կան քննարկելու։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը՝ խոսելով թիմակից Հայկ Սարգսյանի նախագծի մասին, որով առաջարկվում է 27 տարին լրացած, սակայն պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին վճարել 15 մլն դրամ և ազատվել բանակից։
«Դեռ դիրքորոշում չեմ արտահայտում, որովհետև շատ հարցեր կան քննարկելու։
Գուցե Հայկ Սարգսյանի լուծումը լավագույնը չէ, բայց պետք է այս հարցին լուծում տրվի»,- ընդգծեց նա։