ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարն Իսրայելից պահանջում է խնայել պաղեստինցիների կյանքը
«Գազայի հատվածում իսրայելական ուժերի կողմից չորս շաբաթ շարունակվող ռմբակոծությունների ու հրթիռակոծությունների ազդեցությունը խիտ բնակեցված տարածքում ակնհայտ է: Իսրայելը պետք է անհապաղ դադարեցնի պատերազմի նման մեթոդների կիրառումը և հետաքննի հարձակումները»,- հայտարարել է Տյուրքը:
Ենթադրվում է, որ հոկտեմբերի 7-ին իսրայելական ավանների վրա «Համաս»-ի հարձակումով մեկնարկած պատերազմի ընթացքում Գազայի հատվածում զոհվել է ավելի քան 10 հազար մարդ, իսրայելցիների զոհերի թիվը մոտ 1400 է:
«Համաս»-ը Միացյալ Նահանգների և Եվրամիության կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն: