Պապիկի համար բժիշկ գտնելու նպատակով շտապած 10-ամյա տղան վիրավորվել է ադրբեջանական կրակոցից
Նախ ադրբեջանական հարձակումից հետո մայրիկի ու պապիկի հետ Մարտակերտից տեղափոխվել են Ստեփանակերտ, որտեղ մի քանի օր ապրել են հյուրանոցում։
Գրեթե դատարկված Արցախում, երբ շտապօգնություն այևս հնարավոր չէր զանգել, Կարլենը հեծանիվով շտապել է 85-ամյա պապիկի համար բժիշկ գտնելու, ճանապարհին պայթյունի ձայն է լսել ու, ինչպես ինքն է ասում, սուր ծակոց զգացել ոտքի շրջանում, ապա հասկացել է, որ կրակել են կրունկին, իսկ հեռվում ադրբեջանական երկու մեքենա է նկատել։ Այդ օրերին ադրբեջանական ուժերն արդեն Ստեփանակերտի մատույցներում էին։
Սեպտեմբերի 29-ին ծանոթների մեքենայով Կարլենը մայրիկի հետ արդեն առանց պապիկի եկել է Հայաստան։
Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.