Հայտնի է Իրանի նախագահի՝ Թուրքիա կատարելիք այցի հետաձգման պատճառը
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի այցը Թուրքիա հետաձգվել է Գազայի հատվածում ստեղծված իրադրության հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) հրավիրված նիստի պատճառով։
Այդ մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ հավելելով, որ երկու երկրների նախագահները քննարկել են հեռախոսազրույցի ընթացքում այդ հարցը։
Նրա խոսքով՝ նախագահները համաձայնել են, որ ծրագրված այցը տեղի կունենա մի քանի օրից։ Այդ ժամանակ կողմերը կքննարկեն Գազայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի արդյունքները։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի հարցով տեղի կունենա նոյեմբերի 29-ին։
The post Հայտնի է Իրանի նախագահի՝ Թուրքիա կատարելիք այցի հետաձգման պատճառը appeared first on ԳԱԼԱ.