Իսրայելը կանի «անհրաժեշտ ամեն բան»՝ Լիբանանի հետ սահմանին անվտանգությունը վերականգնելու համար. Նեթանյահու
Իսրայելի վարչապետը զինվորների հետ հանդիպմանը խոսել է երկրի հյուսիսում անվտանգության վերականգնման կարևորության մասին այն բանից հետո, երբ տասնյակ հազարավոր մարդիկ փախել են Լիբանանի տարածքից «Հեզբոլլահ»-ի հարձակումների պատճառով:
Ըստ Նեթանյահուի՝ Իսրայելը կանի «անհրաժեշտ ամեն բան»՝ հյուսիսում անվտանգությունը վերականգնելու համար, գրում է aljazeera.com-ը:
«Նրանք չպետք է խաղան մեզ հետ», - ասել է Իսրայելի վարչապետը՝ նկատի ունենալով «Հեզբոլլահ»-ը։
«Հեզբոլլահ»-ը և Իսրայելը սահմանի երկայնքով փոխադարձ հարձակումներ են իրականացնում հոկտեմբերի 7-ից սկսած: