Добавить новость
World News

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Բաքուն արտերկրում Ռուբեն Վարդանյանի դեմ լոբբիստական արշավ է սկսել. Politico

Բաքուն արտերկրում ուղղորդված հակաքարոզչական արշավ է իրականացնում ընդդեմ բարերար, գործարար, օկուպացված Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, որը նախորդ տարվա սեպտեմբերից ապօրինաբար պահվում է ադրբեջանական բանտում: Այս մասին գրել է ամերիկյան Politico հանդեսը՝ «Շաբաթվա տարօրինակ լոբբիստական արշավ» խորագրով նյութում:

Ըստ հրապարակման՝ Politico-ն անցյալ շաբաթ PR ընկերությունից նամակ է ստացել Եվրոպայում «ռուսական ազդեցության գործողությունների» վերաբերյալ: Պարբերականը նկատում է, որ թեև այս բնորոշումը շատ գրավիչ է հնչում, բայց ուշագրավ էր փաստը, որ այն կենտրոնացած էր բացառապես մեկ մարդու՝ Ռուբեն Վարդանյանի վրա:

Այնուհետև պարբերականը հիշեցնում է 56-ամյա միլիարդատիրոջ վերջին տարիների գործունեությունը՝ կապված ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու, Արցախ տեղափոխվելու, պետնախարարի պաշտոնը ստանձնելու, ապա ադրբեջանցի ուժայինների կողմից ապօրինաբար ձերբակալվելու և Բաքվի բանտ տեղափոխվելու մասին:

«Ենթադրվում էր, որ նա կապեր է պահպանում Կրեմլի հետ, սակայն Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահները, ի վերջո, թողեցին, որը Վարդանյանին և տեղի մյուս ղեկավարներին ադրբեջանցիները կալանավորեն», - ասվում է հրապարակման մեջ:

Հեղինակը նշում է, որ Unilever-ի նախկին ղեկավար Փոլ Փոլմանը և Moderna դեղագործական ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Վարդանյանի ազատ արձակման համար ակտիվ քարոզարշավ իրականացնողներից են։

«Վարդանյանի գրասենյակը պնդում է, որ նա առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի, թեպետ այդ բաղձալի մրցանակը շահելու հավանականությունը գրեթե զրոյական է՝ հաշվի առնելով նրա ոչ միանշանակ անցյալը: Այդուհանդերձ, Ադրբեջանում զայրացած են նրա թեկնածության առաջադրմամբ՝ տեղական լրատվամիջոցների հրապարակումների համաձայն: Հենց այստեղ է ի հայտ գալիս PR արշավը, որի պնդմամբ՝ Եվրախորհրդարանի պատգամավորները պաշտպանել են միջնորդությունը, որը կոչ է անում Նոբելյան մրցանակի կոմիտեին Վարդանյանին ճանաչել որպես Ռուսաստանի գործակալ և բացառել նրան որպես մրցանակի հավանական ստացող:

Դե, ըստ Ուկրաինայի վերլուծությունների և ռազմավարությունների կենտրոնի անունից աշխատող PR ընկերության տարածած մամուլի հաղորդագրության, Եվրախորհրդարանի պատգամավորներ Վիոլա ֆոն Կրամոն-Տաուբադելը և Կարեն Մելքիորն աջակցել են Վարդանյանին հեղինակավոր մրցանակի համար «սև ցուցակում» ընդգրկելու կոչերին։

Սակայն կա միայն մեկ խնդիր. պատգամավորները Politico-ին պատմել են, որ իրենք նման բան չեն արել՝ ենթադրելով, որ իրենց խոսքերը միտումնավոր են հանվել կոնտեքստից՝ աջակցելու Ադրբեջանի թեզերին:

«Ես մասնակցել եմ այս միջոցառմանն այն հիմքով, որ այն վերաբերում էր ռուսական ապատեղեկատվությանը: Ամոթալի է, որ այն օգտագործվում է ադրբեջանական ապատեղեկատվության համար։ Ես չեմ պաշտպանել որևէ համատեղ հայտարարություն և չէի մասնակցի դրան, եթե այն որևէ կապ ունենար Ադրբեջանի դեսպանատան հետ», - ասել է գերմանացի եվրապատգամավոր ֆոն Կրամոն-Տաուբադելը:

Դանիացի եվրապատգամավոր Մելքիորը, իր հերթին, Politico-ին ասել է, որ չի ստորագրել հայտարարության տակ, և չի էլ ստորագրի:

Բրյուսելի մամուլի ակումբի խոսնակը հերքել է, որ որևէ առնչություն ունեն նման լոբբիստական միջոցառմանը վստահություն հայտնելուն:

Ինչ վերաբերում է Ուկրաինայի Վերլուծությունների և ռազմավարությունների կենտրոնին, ապա այս պարագայում ամեն ինչ ամենևին էլ պարզ չէ: Կազմակերպությունը, կարծես թե, չունի անգլերենով կամ ուկրաիներենով գործող կայք, ֆեյսբուքյան էջն ունի ընդամենը 88 հավանում, իսկ Google-ում առկա ընդամենը հինգ հղումներից չորսն ադրբեջանամետ հոդվածներ են, որոնք գրել է Կենտրոնի հիմնադիր Իգոր Չալենկոն», - ասվում է հրապարակման մեջ:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media









103news.com — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 103news.com.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.

Другие популярные новости дня сегодня


Новости 24/7 Все города России



Топ 10 новостей последнего часа



Rss.plus


Новости России







Rss.plus
Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России