Ուկրաինան աշխատում է խաղաղության ծրագրի վրա. այն պատրաստ կլինի մինչև տարեվերջ. Զելենսկի
Ուկրաինան աշխատում է խաղաղության ծրագրի երեք բաղադրիչի վրա՝ էներգետիկա, պարենային անվտանգություն, ռազմագերիների փոխանակում. այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Այս մասին գրում է dw.com-ը:
«Սրանք առաջնահերթ ոլորտներ են, սակայն դրան զուգահեռ աշխատանքներ են տարվում խաղաղության բանաձևի այլ բաղադրիչների վրա»,- ասել է նա ուրբաթ՝ հունիսի 28-ին, Կիևում իր սլովենացի գործընկեր Նատաշա Պիրց Մուսարի հետ հանդիպումից հետո:
Զելենսկին նշել է, որ խաղաղության մանրամասն պլանը պատրաստ կլինի մինչև տարեվերջ։
«Եթե ամեն ինչ կախված լիներ միայն Ուկրաինայից, պատերազմ չէր լինի: Մենք չենք ցանկանում երկարացնել այս պատերազմը և պետք է հնարավորինս արագ խաղաղության հասնել։ Մենք խաղաղություն ենք ուզում, բայց պետք է ուժեղ լինենք»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին մեղադրել է ՌԴ նախագահին պատերազմի ավարտը չցանկանալու համար։