Добавить новость
World News

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Կոնգրեսականներ Ան Էշուն և Քրիս Սմիթն Արցախում իրականացված էթնիկ զտումը դատապարտող երկկուսակցական բանաձևի նախագիծ են ներկայացրել

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Ան Էշուն և Քրիս Սմիթը ներկայացրել են Արցախում իրականացված էթնիկ զտումը դատապարտող երկկուսակցական բանաձևի նախագիծ՝ հորդորելով Բայդենի վարչակազմին անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ իր ցեղասպանական ագրեսիայի համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից։

Անդրադառնալով ներկայացված բանաձևին՝ Ան Էշուն հայտարարել է․ «Անցյալ տարի Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակումը բերեց էթնիկ հայկական համայնքի ոչնչացմանը, որը դարեր շարունակ տարածաշրջանն անվանել է ՀԱՅՐԵՆԻՔ: Ադրբեջանի գործողությունները համապատասխանում են էթնիկ զտումների բոլոր սահմանումներին, և, որպես այդպիսին, պետք է դատապարտվեն: «Մեր բանաձեւը հստակ արձանագրում է հայ ժողովրդի դեմ իրագործված վայրագությունները, նախանշում է այն կարևոր քայլերը, որոնք ԱՄՆ-ն պետք է ձեռնարկի հանուն արդարադատության և Ադրբեջանին, կատարված հանցագործությունների համար, պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»:

Քրիս Սմիթն իր հերթին նկատել է․ «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի նկատմամբ իրականացված սարսափելի վայրագությունները և էթնիկ զտումները չեն ջնջում հայերի իրավունքը՝ խաղաղ ու ազատ ապրելու իրենց հինավուրց հայրենիքում և դավանելու սեփական հավատքը, հետևելու սեփական սովորույթներին և խոսելու իրենց սեփական լեզվով։ Մեր երկկուսակցական օրենսդրությունը կոչ է անում Բայդենի վարչակազմին ակտիվորեն աջակցել հայերի իրավունքներին՝ ընդդեմ Ադրբեջանի կառավարության շարունակական հանցագործությունների՝ իր անողոք բռնապետ Իլհամ Ալիևի առաջնորդությամբ»։

Ներկայացված նախագծով Ադրբեջանի կողմից Արցախի ավելի քան 100․000 հայության բռնի տեղահանումը ճանաչվում է որպես էթնիկ զտում։ Ամերիկյան վարչակազմին կոչ է արվում հրապարակային վճռականություն ցուցաբերել նույն նպատակով։ Բացի այդ, բանաձևը կոչ է անում Միացյալ Նահանգներին նպաստել Հարավային Կովկասում արդար և տևական խաղաղության հաստատմանը, որը կապահովի ապօրինաբար կալանավորված բոլոր հայ ռազմագերիների, քաղաքացիական գերիների, այդ թվում՝ Արցախի քաղաքական առաջնորդների ազատ արձակումը, ինչպես նաև կերաշխավորվի հայերի իրավունքը՝ անվտանգության համապատասխան երաշխիքներով վերադառնալու իրենց տները։

Ներկայացված բանաձևը մեկնաբանելով՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Չհանդիպելով Արցախի էթնիկ զտումների համար որոշակի պատժամիջոցների՝ Ադրբեջանը շարունակում է սպառնալ նոր բռնություններով՝ Հայաստանից ավելի միակողմանի զիջումներ կորզելու համար: Արդար և տևական խաղաղությունը պետք է սկսվի պատասխանատվությունից: Մենք ողջունում ենք ներկայացուցիչներ Էշույին և Սմիթին՝ Ադրբեջանի ցեղասպանական ագրեսիան դատապարտելու հարցում իրենց համարձակ առաջնորդության համար»։

Նշենք՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն արդեն իսկ սկսել է համագաղութային արշավ՝ հանձնախմբի ինտերնետային ռեսուրսների միջոցով ամերիկահայությանը հորդորելով կապվել իրենց շրջանների ներկայացուցիչների հետ՝ ներկայացված բանաձևն առաջ մղելու համար։

Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ Բայդենի վարչակազմին մասնավորապես կոչ է արվում նպատակաուղղված պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի կառավարության պաշտոնյաների նկատմամբ, ովքեր մեղսակից են մարդու իրավունքների ոտնահարմանը և կիրառել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական օժանդակության կանոնադրական արգելքները՝ համաձայն «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բաժնի պահանջների:

Ներկայացված բանաձևի տեսքտը հասանելի է հետևյալ հղմամբ։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media









103news.com — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 103news.com.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.

Другие популярные новости дня сегодня


Новости 24/7 Все города России



Топ 10 новостей последнего часа



Rss.plus


Новости России







Rss.plus
Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России