Պինդուոդուոյի միակ պաշտոնական ուղիղ առաքողը Հայաստան Գլոբբինգն է (տեսանյութ)
Գլոբբինգ ընկերության և չինական ամենահայտնի օնլայն հարթակներից Պինդուոդուոյի համագործակցության շնորհիվ առաջին անգամ ծանրոցի ուղիղ առաքումը Հայաստան արդեն իրականություն է։
Հայաստանում չինական օնլայն խանութներից պատվիրելու պահանջարկը շատ մեծ է և ունի զարգացման միտում։ Պինդուոդուոն, որն ամենահայտնի չինական մարքեթփլեյսերից է, առաջարկում է մինչև 7 անգամ ավելի մատչելի գին նմանատաիպ այլ խանութների համեմատ։
Ոլորտի առաջատար ընկրության հիմնադիր տնօրեն Դավիթ Հարությունյանը, խոսելով Պինդուոդուոյի հետ համագործակցության մասին, նշում է, որ հավելվածում այսուհետ հնարավոր է գրանցվել արդեն նաև հայկական հեռախոսահամորվ.
«Գլոբբինգի և Պինդուոդուոյի համագործակցության շնորհիվ Պինդուոդուոն արդեն հասանելի է Հայաստանում շատ ավելի արագ և հարմարավետ։ Այլևս պետք չէ դժվարությամբ մտնել և չինարենով գրանցվել, արտասահմանյան հեռախոսահամար փնտրել և այլն։ Այս բոլոր գործընթացներն այլևս չկան, ամեն բան հեշտացված է։ Արդեն կարելի է գրանցվել հայկական հեռախոսհամարով, առաջարկվող դաշտերը լրացնել ռուսերենով կամ անգլերենով, և Պինդուոդուոն անմիջապես Գլոբբինգի միջոցով ծանրոցը կուղարկի Հայաստան»։
Պինդուոդուոյից արված գնումները արագ և հեշտացված ճանապարհով կհասնեն Հայաստան՝ Գլոբբինգի 150-ից ավելի լոքերների և ռոբոտացված ինովացիոն սրահների ամենամեծ ցանցի միջոցով: Ի դեպ, լոքերները տեղադրված են Հայաստանի բոլոր մարզերում։
Բոլոր բարելավումները, որոնք Գլոբբինգն արել և անում է, իրականացվում են հիմնովին, վստահեցնում է ընկերություն հիմնադիրը. «Ինչպես հիշում եք՝ ժամանակին ծանրոց ստանալու համար անձն անձնագրով պետք է մոտենար փոստային ընկերություն, սպասեր 15 րոպե, նոր ստանար ծանրոցը։ Եթե մաքսային գործընթացներ կային, նաև պետք է այցելեր մաքսատուն։ Հիմա այս բոլոր խոընդոտները չկան։ Չինական ամենաէժան կայքը՝ մաքսիմալ հեշտացված տարբերակով հասանելի է հայկական շուկայի համար։»։
Այսպիսի նորամուծությունները շարունական են լինելու Գլոբբինգում՝ հաճախորդի համար ստեղծելով լավագույն պայմաններն ու առաջարկելով ամենահարմար տարբերակները: