World News



Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Այրիները. «Շատերի ամուսինները վերադարձան, իմը՝ ոչ». Մարինե Բաբայանը 

2020-ից հետո և մինչ օրս իր հետ տեղի ունեցածը 38-ամյա Մարինե Բաբայանը հիշում է կարծես մշուշոտ մի պատմություն, որը չափազանց ծանր է՝ իրական լինելու համար։ 44-օրյա պատերազմի ընթացքում որդիներին Մարտակերտից Հայաստան տեղափոխելիս ընդհատվել է Մարինեի երեք ամսական հղիությունը, մեկ ամիս անց զոհվել է ամուսինը՝ Արման Բեկնազարյանը, իսկ անցած տարվա դեկտեմբերին այրին դարձել է կիբեռհանցագործների խաբեության զոհ և կորցրել է որդիների համար խնայած խոշոր գումարը։ 

Մարինե Բաբայան

Ես մեկ տարեկան եմ եղել, երբ հայրս մահացել է, 27 տարեկան էի, երբ մորս կորցրի, իմ միակ տերն ու տիրակալը ամուսինս էր։ Քսան տարեկանում ամուսնացանք և ունեցանք երկու տղա՝ Սերգեյին և Սասունին։ Շատ հոգատար ու նվիրված հայր էր։

Մարտակերտում էինք ապրում, ամուսինս 18 տարվա ծառայության փորձ ուներ, հետախույզ էր, իր դիրքը համարում էր իր երկրորդ տունը։ 

Շատերի ամուսինները վերադարձան, իմը՝ ոչ

Պատերազմից երկու օր առաջ ամուսինս տարավ Մարտակերտով ման տվեց, բոլորի հետ ծանոթացրեց, պատմեց, թե որը ում տունն է, ասացի՝ ինչի՞ս է պետք իմանամ, ասաց, կարող է ինչ-որ բան պատահի, չիմանա՞ս, թե այստեղ ով ով է, չճանաչե՞ս մարդկանց։ Դա եղավ մեր վերջին օրը միասին։ 

Ամուսինս կարծես ամեն ինչ նախապես զգում և կանխատեսում էր։ Տարիներ առաջ ինձ մեքենա վարել էր սովորեցրել, ինչն ինձ օգնեց 2020-ին։ 2016-ի քառօրյա պատերազմի ժամանակ լուրը լսելուն պես նա վազել էր իր զինվորների մոտ։ Այդ ժամանակ մենք մի տաքսիով հեռացանք, դրանից հետո մեքենա վարել սովորացրեց։ Ասում էր՝ առաջնագծում ենք ապրում, ամեն պահ կարող է պետք լինի, որ այստեղից երեխաներին հեռացնես։

Այնքան էլ փորձառու չէի, բայց 2020-ին ստիպված եղա իմ երեխաներին ու ևս մեկ ընտանիքի հանել Մարտակերտից։ Այդ ժամանակ ես հղի էի։ Ճանապարհին լուրջ սթրեսի մեջ էի, շատ վախեր ունեի, ռմբակոծությունների տակ ընկանք, դժվար գիշեր անցկացրինք։ Մոտս ցավեր սկսվեցին։ Երբ հասանք Երևան, մի լավ ընտանիք մեզ դիմավորեց` 17 շունչ մի հարկի տակ։ Ցավերս չդադարեցին, երեխայիս կորցրի։ Պատերազմը ավարտվեց, շատերի ամուսինները վերադարձան, իմը՝ ոչ։

Կյանքս փոխվեց, սև ու սպիտակի վերածվեց։ 

Ես չկարողացա մասնակցել նրա հուղարկավորությանը, չթողեցին գնամ, հեռախոսով եմ մասնակցել, ամեն ինչ լսում էի։ 

Պատերազմի ավարտից որոշ ժամանակ անց վերադարձանք Արցախ։ Որոշեցի՝ կմնամ այնտեղ, որտեղ ամուսինս է։

Ու հետո եկավ 2023-ը

Դեռ մինչև պատերազմը աշխատում էի։ Բուժքույր էի, միաժամանակ դասավանդում էի ազգագրական երգ ու պար։ Պատերազմից հետո ինձ համար դժվար էր վերադառնալ աշխատանքի։ Բայց իմ տնօրենը, որը երիտասարդ որդուն էր կորցրել, կանչեց իր սենյակ ու ասաց՝ ես էլ որդի եմ կորցրել, բայց դասավանդում եմ, ձեզ հետ ծիծաղում եմ, միջոցառումների եմ մասնակցում… մատյանդ վերցրու և գնա դասավանդելու։ Նրա խոսքը ապտակի պես ինձ սթափեցրեց… վերադարձա աշխատանքի։ Ու հետո եկավ 2023-ը։

Դպրոցից եկա տուն, երեխաները ջերմում էին, հիվանդ էին։ Հենց հասկացա, որ պատերազմ է, իջանք եղբորս տան նկուղը։ Եղբայրս զենք էր բերել, որ թաղամասում կարաուլ կանգնեն, տղաս 15 տարեկան էր, զենքով հերթապահության էր կանգնում։ Հետո լուր եղավ, որ ադրբեջանցիները տներով շրջելու են ու որ տանը զինվորական հագուստ ու իրեր գտնեն, այդ ընտանիքին կարող է վնասեն։ Իսկ ամուսնուս բոլոր իրերը մենք խնամքով պահում էինք։ Որդիս գնաց ու հոր իրերով արկղը իր ձեռքերով թաղեց… ահավոր էր։

Ամսի 25-ին Մարտակերտից դուրս եկանք ու, ծանր ճանապարհ անցնելով, մի կերպ հասանք Գորիս։ 

Ինձ խաբեցին

Երկու երեխաներիս հետ եկա Հայաստան, ամուսնուս մարտական ընկերները օգնեցին տուն գտնել, օգնեցին վճարել, բայց ես լավ չէի։ Ծնողներ չունեմ, կիսուր-կեսրար չունեմ, ես անպաշտպան եմ երկու երեխաների հետ այս ամայի աշխարհում։ Ես ինձ առանց արմատի բույս էի զգում։ 

Ու հայտնվեցի հիվանդանոցում։ Մոտս տագնապներ էին, ինձ թվում էր, թե քանի որ ամուսինս լուրջ մարտական գործողությունների է մասնակցել, մեզ կարող է վնասեն։ 

Հիվանդանոցում էի, երբ մի հայտարարություն տեսա գումար վաստակելու մասին։ Մտքերս կայուն չէին, բայց ես չեմ կարող ինձ արդարացնել… հղումով գրանցվեցինք։ Խոստանում էին, որ գումար ներդնելու դեպքում այն կարող եմ կրկնապատկել։ Պարզվեց, որ հանցագործներ էին, խաբեությամբ էին զբաղվում։ Ինձ խաբեցին։ 

Ամուսնուս զոհվելու 10 մլն դրամն էինք ստացել, իսկ աշխանքիս գումարը մեզ բավարարում էր, որպես այրի՝ ամեն ամիս ստացածս 300 հազար դրամն էլ կուտակում էի։ Արդյունքում՝ 25 մլն դրամ էի խնայել։

Ամբողջ գումարը կորցրի։ Դիմեցի ոստիկանություն, ինձ տուժող ճանաչեցին։ Երկու ամիս անկողնային վիճակում մնացի, ի վիճակի չէի ոչինչ անել, տղաս էր ինձ խնամում։ Սկսեց խանութում աշխատել, որ կարողանանք ապրել։ 

Ճիշտ է՝ ես շատ թանկ բաներ եմ կորցրել, բայց սա ահավոր բան էր, որ ես խաբվեցի, ո՞նց կարող էի անպատասխանատու բան անել։ Երեխաներս գիշերները հետս էին լուսացնում… մեծ դժվարությամբ դուրս եկա այդ վիճակից։ Ես հասկացա, որ տղաներիս առողջ մամա է պետք։ Տղաս ինձ ասաց՝ մամա, պապան այդ գումարի համար չի զոհվել, համարենք, որ այդ գումարը չի էլ եղել, մենք դա կվաստակենք, մենք դա կունենանք, մեզ դու ես պետք, որովհետև այս կյանքում մենք միայն քեզ ունենք։ 

Ես միայն երկու լուսավոր կետ ունեմ

Տղաներիցս մեկը հիմա 13 տարեկան է, մյուսը՝ 16։ Վերջերս լսեցինք, որ ինչ-որ կիբեռհանցագործների են բացահայտել, բռնել, բայց չգիտենք՝ դա մեր դեպքի հետ կապ ունի, թե՞ ոչ։ Մեծ տղաս ուզում է իրավաբան դառնալ։

Տղաներս հոր մասին չեն խոսում։ Երևի այդ կամքը իմ ամուսնուց են ժառանգել։ Ես լացում եմ, հանգստանում, բայց երեխաների մոտ լռություն է։ Մի օր նրանց նստացրի ու հարցրի, թե որն է նրանց լռության պատճառը։ Փոքրս նայեց ու ասաց՝ մամա, ի՞նչ խոսանք, կես բառ ասենք, դու կլացես, առանց այդ էլ շատ ես լացում… ու ես ապշեցի՝ այսքան փոքր ու այսքան ուժե՞ղ, այսինքն՝ իրենք իրենց մեջ են ցավը խեղդում, որ ինձ խնայեն։ 

Ես դեռ չեմ կարողանում աշխատել, դեռ բուժում եմ ստանում, ամբողջ օրը դեղեր եմ խմում, փորձում եմ ապաքինվել։ Հիմա ես միայն երկու լուսավոր կետ ունեմ՝ իմ տղաները: 

Փոքր տղաս իմ ու ամուսնուս անունները միացրել է ու տարբերանշան ստեղծել՝ ի նշան մեր միասնության։ Եվս մեկ տարբերանշանում իմ ու որդիներիս ձեռքերն են։ 

Քանի մենք կանք, ամուսինս կա։ Եթե ցավը տրվում է, ի վերուստ ուժն էլ է տրվում։ 

Պատմությունը և լուսանկարները՝ Անի Գևորգյանի

MediaLab.am

The post Այրիները. «Շատերի ամուսինները վերադարձան, իմը՝ ոչ». Մարինե Բաբայանը  first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

Погоду на январь спрогнозировали россиянам



Жизнь

"Школа Хитрука" продолжается!






103news.com — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 103news.com.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.

Другие популярные новости дня сегодня


Новости 24/7 Все города России





Топ 10 новостей последнего часа




Новости России

Мой опыт пачкармы в центре «Керала»

Свыше 6,5 тысячи жителей Москвы и Московской области получили справки о статусе предпенсионера в клиентских службах регионального Отделения СФР и МФЦ

А поляну куда? Что предлагают собственники «Дома-2» за 690 миллионов рублей

«Все были в ужасе! Такого кошмара не испытывал!». В Америке чуть не погубили легенд СССР: заставили лететь в ураган


Москва

В Чехове мужчина поджег дом с семьей внутри






Rss.plus
Moscow.media
Москва

Сергей Собянин рассказал о росте инвестиций в основной капитал столицы



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Оркестр

Оркестр в торговом центре: хабаровчане поддержали музыкальный театр




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

СКА произвёл обратную замену вратаря после пяти пропущенных шайб от ЦСКА в первом периоде

10 копеек

«Жду не дождусь дебюта за «Динамо» Подъяпольского»


Юлия Путинцева

Юлия Путинцева раскрыла правду про отношения с Еленой Рыбакиной



Новости Крыма на Sevpoisk.ru


Уимблдон

Путинцева о том, как с травмой колена победила Швентек на «Уимблдоне»: «Думала: блин, пусть после этого матча вообще больше ничего не сыграю, но ее я сегодня обыграю»



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России