Սումիի հարձակումը ցույց է տալիս Ռուսաստանին հրադադարի պարտադրման անհրաժեշտությունը. Մակրոն
Ռուսաստանի հրթիռային հարվածը Ուկրաինայի հյուսիսում գտնվող Սումի քաղաքի վրա ընդգծում է Ռուսաստանին հրատապ հրադադար պարտադրելու անհրաժեշտությունը, գրել Է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը X-ում:
«Բոլորը գիտեն, որ միայն Ռուսաստանն է ցանկանում այս պատերազմը», - նշել է նա՝ հավելելով, որ անհրաժեշտ են վճռական միջոցներ, որպեսզի ստիպեն Ռուսաստանին դադարեցնել կրակը։
Ուկրաինայի ներքին գործերի նախարարի տվյալներով՝ Սումիի ուղղությամբ ռուսական բալիստիկ հրթիռի հարվածի հետևանքով առնվազն 31 մարդ Է...