Добавить новость
World News

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Սերժ Սարգսյանի վրա ո՛չ ցուցմունք կա, ո՛չ վկա, Նիկոլի վերջին ճիգերն են՝ ընտրություններից առաջ շոու սարքելու համար. Շարմազանով

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀԿ Գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը

– Պարո՛ն Շարմազանով, ինչպե՞ս եք գնահատում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումը, որը բավարարել է Դատախազության բողոքը, բեկանել է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Սերժ Սարգսյանի և մյուսների արդարացման վերաբերյալ դատական ակտն ու գործն ուղարկել նոր քննության:

– Նիկոլի  հերթական պատվերն է, հերթական ֆոկուսն ու շինծու գործը: Ամբողջ գործին մի քանի տարի հրապարակային հետևել ենք, ու Սերժ Սարգսյանի վրա ո՛չ ցուցմունք կա, ո՛չ վկա կա, որ ասում է՝ Սերժ Սարգսյանը ինչ-որ բան է արել, դրա համար էլ արդարացվեց: Մենք տեսանք, որ վճիռ կայացնող դատավորից ազատվեցին, հիմա էլ գործն ուղարկել են իրենց սրտի վերաքննիչ դատարաններ, որպեսզի ընտրություններից առաջ նոր շոուներ անեն: Սա նոր ձև չէ, մենք սովոր ենք նման բաների, քաղաքական պրեսինգի, հերթական շինծու պատվերն է նիկոլիստական իշխանության կողմից: 

– Հիմնական նպատակը ընտրություններից առաջ հանրությանը, ինչպես ասում եք, շոուներ ցույց տա՞լն է:

– Համոզված եմ, գուցե նաև Հանրապետական կուսակցության ակտիվությունը թուլացնելու նպատակով, բայց Հանրապետականին նման շինծու քաղաքական հալածանքներով հնարավոր չէ պայքարից հետ պահել:

– Հանրության վրա նմանատիպ քրգործերը, դատական նիստերը ունե՞ն նույն ազդեցությունը, ինչ 2018 թվականից անմիջապես հետո էր, ըստ ձեզ, թե՞ ոչ:

– Ես հուսով եմ, որ հանրությունն արդեն հասկացել է, որ այս իշխանությունը գնացող է ու սպասարկում է ոչ թե Հայաստանի, այլ թուրք-ադրբեջանական  տանդեմի շահերը, հետևաբար սա կարող է լինել իրենց վերջին ճիգերը: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանին մնացել է այդ մի ճանապարհը՝ սրա-նրա վրա քրգործ կարի, ռեպրեսիա անի, նույն բանը Հ1-ով ցույց տա, քարոզ անի, բայց, կարծում եմ, որ դա այլևս չի աշխատում, համենայնդեպս, չի աշխատում այնպես, ինչպես աշխատում էր իր իշխանության առաջին տարիներին:

– Ասում եք՝ այս իշխանությունը գնացող է, բայց իշխանականներն ասում են՝ հաջորդ տարի՝ հերթական ընտրություններին, կտեսնեք մեր հաղթանակը, պարո՛ն Շարմազանով:

– Թող մինչև 2026 հասնեն, հետո կխոսենք:

– Կարծում եք՝ մինչև 2026 չե՞ն մնա:

– Ես գուշակ չեմ, որ ասեմ, ասում եմ՝ մինչև 2026 թող հասնեն, հետո կխոսենք:

– Մինչ այս էլ, բայց այս օրերին հատկապես ակտիվացել է այն թեման, որ այս իշխանության գոյության հիմքը հենց ձեր ու երկրորդ նախագահի քաղաքական թիմակիցներն են, որ խորհրդարանական ընդդիմության իրական նպատակը բնավ էլ այս իշխանությանը օր առաջ հեռացնելը չէ, ինչպես հայտարարում են:

– Իսկ ովքեր քննադատում են, իրենք ի՞նչ են անում, ի՞նչ են ուզում, որ անենք:

– Իմփիչմենթի գործընթաց են ուզում սկսեք, չեք անում:

– Քսան պատգամավոր է պետք դրա համար, ինչպե՞ս անենք: Իմփիչմենթն առանց հանրային մեծ ճնշման հնարավո՞ր է, ես դրան բնավ դեմ չեմ, առաջին օրվանից եմ ասել: Իմփիչմենթն արդյունավետ է լինում, երբ լինում է փողոցային պայքար, պրեսինգ: Հանրապետականը չորս ձայն ունի, էն գլխից էլ ասել ենք, որ տալիս ենք այդ ձայները, մեր թիմակիցները մնացել են պառլամենտում, որ իրենց ձայները օգտագործեն Նիկոլի դեմ, բայց գործընթացը պետք է առարկայական լինի: 

Երեք օրենսդրական ճանապարհ կա Նիկոլից ազատվելու՝ իմփիչմենթ, փողոց ու ընտրություն: Այդ մեղադրանքները չեմ ընդունում բնականաբար, ինչո՞ւ ՀՀԿ-ից շատ ո՞վ է պայքարել, մեղադրողները ՀՀԿ պատգամավորների չափ պայքարե՞լ են, այսօր ՀՀԿ փոխնախագահն է նստած, մեր պատգամավորների վրա են քրգործեր, ՀՀԿ նախագահի վրա են քրգործեր: Չի եղել մի շարժում, որ ՀՀԿ-ն առաջնագծում չլինի, ազնիվ չէ ՀՀԿ-ին մեղադրել Նիկոլի դեմ չպայքարելու համար: Մեղադրողները թող անեն, մենք էլ աջակցենք իրենց, մենք երբևէ չենք ասել ու նման հավակնություն էլ չունենք, որ միայն մենք կարող ենք Նիկոլին հեռացնել: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Սերժ Սարգսյանի վրա ո՛չ ցուցմունք կա, ո՛չ վկա, Նիկոլի վերջին ճիգերն են՝ ընտրություններից առաջ շոու սարքելու համար. Շարմազանով first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media









103news.com — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 103news.com.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.

Другие популярные новости дня сегодня


Новости 24/7 Все города России



Топ 10 новостей последнего часа



Rss.plus


Новости России







Rss.plus
Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России