Թրամփը Ռուսաստանին ու Ուկրաինային կոչ է անում «բարձր մակարդակի» բանակցություններ անցկացնել
Իր հատուկ բանագնացի ու Ռուսաստանի նախագահի հանդիպումից հետո ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը Մոսկվային ու Կիևին կոչ է արել բարձր մակարդակի բանակցություններ անցկացնել՝ ավարտին հասցնելու պատերազմը դադարեցնելու գործարքը:
Պուտինի ու ԱՄՆ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի երեք ժամ տևած հանդիպումից հետո Թրամփն ասել է, թե երեկ բանակցությունների «լավ օր էր»: Ռուսաստանի նախագահի օգնականն իր հերթին բանակցությունները «արդյունավետ» է գնահատել և ասել, որ դրանք մոտեցրել են Ուկրաինայի հարցում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի...