ԱՄՆ-Իրան բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ
Իրանն ու Միացյալ Նահանգներն համաձայնել են հաջորդ շաբաթ ևս միջուկային բանակցություններ անցկացնել: Իրանի արտգործնախարարն այսօրվա հանդիպումից հետո «ծայրահեղ զգուշավոր» լավատեսություն է հայտնել:
Արաղչին ու ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ այսօր վեց ժամ բանակցեցին Մուսկաթում՝ Օմանի միջնորդությամբ:
«Բանակցությունները չափազանց լուրջ են և տեխնիկական: Դեռևս տարաձայնություններ կան մեծ խնդիրների և դետալների շուրջ», - իրանական պետական հեռուստաընկերությանն...