Միջազգային հանրությունը Հնդկաստանին և Պակիստանին գործողությունները դադարեցնելու կոչ է անում
Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, ՄԱԿ-ը կոչ են անում Հնդկաստանին և Պակիստանին զերծ մնալ ռազմական գործողություններից:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ ռազմական գործողությունները, որ սկսվել են կեսգիշերն անց երկու հարևան պետությունների միջև, «շատ արագ կդադարեն»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է հայտնել այս սրման կապակցությամբ և երկու երկրներին առավելագույն զսպվածության կոչ արել:
«Աշխարհը չի կարող իրեն թույլ տալ ռազմական առճակատում Հնդկաստանի և Պակիստանի...