Wizz Air-ը Երևանից ութ նոր ուղղությամբ թռիչքներ կիրականացնի դեպի Եվրոպա
Եվրոպական ցածրարժեք ավիափոխադրող Wizz Air ընկերությունը պաշտոնապես բացել է իր 34-րդ բազան Երևանում։ Ընկերության տվյալներով՝ մեկնարկում են ուղիղ թռիչքներ դեպի հետևյալ քաղաքները.
Համբուրգ, Մեմինգեն (Գերմանիա)
Նեապոլ, Բարի (Իտալիա)
Բուխարեստ (Ռումինիա)
Փաֆոս (Կիպրոս)
Նիցցա (Ֆրանսիա)
Պրահա (Չեխիա)
Wizz Air-ը հայտարարում է, որ գները սկսվում են «ընդամենը €29.99»-ից։ Ընկերության խոսքով՝ սա «մեկ այլ կարևոր քայլ է՝ ճանապարհորդությունը դարձնելու ավելի մատչելի և հասանելի բոլորի համար»։
The post Wizz Air-ը Երևանից ութ նոր ուղղությամբ թռիչքներ կիրականացնի դեպի Եվրոպա first appeared on MediaLab Newsroom-Laboratory.