Добавить новость
World News

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

«Ավանտյուրա, փորձում են սադրել «Հայաստան» խմբակցությանը». Աղվան Վարդանյանը՝ իմփիչմենթի առաջարկի մասին

Երկրորդ նախագահը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելը լուրջ չի համարում, ավելին՝ նրա թիմակից Աղվան Վարդանյանի գնահատմամբ՝ այս գործընթացն ավելի շատ ընդդիմադիր դաշտում տեղավորվելու խնդիր է, քան իշխանության դեմ պայքար:

«Քայլերի հերթականությունը խառնելն ավանտյուրա է կամ սադրանք, կամ էլ այլ նպատակ է հետապնդում: Ի՞նչ կարող է լինել նպատակը. փորձել շանտաժի ենթարկել «Հայաստան» խմբակցությանը՝ կա՛մ ասեք՝ իմփիչմենթի ենք գնում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությամբ, կա՛մ ընդունեք, որ Ռոբերտ Քոչարյանը ձեր թեկնածուն չէ», - ասաց Վարդանյանը:

Սերժ Սարգսյանի առաջնորդած «Պատիվ ունեմ»-ը, մինչդեռ, կարծում է, որ այս փուլում իշխանափոխության հասնելու ամենահավանական եղանակը վարչապետին անվստահության հայտնելու գործընթացն է: Երեկ այս մասին լրագրողներին ասել էր խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը: «Պատիվ ունեմը» առաջարկել էր վարչապետի միասնական թեկնածուի շուրջ քննարկումներ սկսել, առանց որևէ նախապայմանի քննարկել թեկնածուի հարցը ու նախաձեռնել իմփիչմենթի գործընթաց, ավելին՝ Հանրապետականը պատրաստ է սատարել նաև հենց Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը:

«Որպեսզի այս գործընթացը բարդույթներ, ամբիցիաներ, քաղաքական նկրտումներով չբարդանա, մենք պատրաստ ենք թեկնածուի շուրջ քննարկումներին 0 ամբիցիայով, ինչպես եղել է այս 7 տարիների ընթացքում, նստել ու նախաձեռնել այդ գործընթացը», - ասել է Մամիջանյանը:

Սահմանադրության համաձայն՝ վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու:

Ռոբերտ Քոչարյանը, սակայն, այս գործընթացը լուրջ չի համարում՝ այսօր փոխանցեց Աղվան Վարդանյանը. - «Ասել է, որ առաջիկա լուրջ գործընթացներին՝ փողոցային շարժում, արտահերթ կամ հերթական ընտրություններ, մասնակցելու ենք, ծանրակշիռ մասնակցություն ենք ունենալու: Կարող եք ենթադրել, որ Ռոբերտ Քոչարյանը հենց այսօր իմփիչմենթ սկսելը լուրջ գործընթաց չի համարում»:

Սերժ Սարգսյանի առաջնորդ «Պատիվն ունեմ» խմբակցությունն ունի ընդամենը 6 պատգամավոր, իսկ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած Հայաստանը՝ 28: Վարչապետի անվստահության գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է 36 պատգամավորի ստորագրություն, իսկ որոշումն ընդունելու համար՝ առնվազն 54 կողմ ձայն: Ստացվում է՝ երկու ընդդիմադիր խմբակցություններին հարկավոր է ունենալ նաև Փաշինյանի թիմակիցների քվեն: Աղվան Վարդանյանն այսօր վերահաստատեց՝ պատրաստ են տալ իրենց 28 քվեն պայմանով, եթե նախ ապահովեն անհրաժեշտ ևս 8 պատգամավորի ստորագրություն, ինչպես նաև՝ փողոցում էլ ժողովրդական շարժում սկսեն:

«Ասել ենք՝ թող լինի այդ 36 ստորագրությունը, ում անունն ուզում եք բերեք, միանում ենք: Հիմա ձեր կարծիքով ում անունը, որ բերեն, այդ համախմբումը, փողոցային շարժումը լինելո՞ւ է», - նշեց նա:

Վարչապետին անվստահություն հայտնելու հարցով անցած շաբաթ պատգամավորներին դիմել էր «Արթուն ենք» շարժումը:

«Ես Ռոբերտ Քոչարյանին նամակ չեմ գրել»«Եթե դու իրավունք ունես նախաձեռնելու անվստահություն հայտնելու գործընթաց, բայց դա չես անում, նշանակում է դու վստահություն ես հայտնում վարչապետ Փաշինյանին և նրա կառավարությանը», -շարժման անդամներից Էդգար Ղազարյանն «Ազատության» հետ զրույցում այս գնահատականն է տալիս «Հայաստան» խմբակցությանն ու ասում՝ «Ես Ռոբերտ Քոչարյանին չեմ նամակ գրել:

«Ռոբերտ Քոչարյանի անունն այս գործընթացի հետ կապելը անտեղի շահարկում է իրենց կողմից, նամակների հեղինակը ես եմ, ես Ռոբերտ Քոչարյանին նամակ չեմ գրել», - ընդգծեց նա:

Ղազարյանը բացատրում է՝ Ազգային Ժողովի պատգամավորներն ունեն պարտավորություններ՝ վերահսկելու կառավարության գործունեությունն ու անհամապատասխանություն տեսնելու դեպքում կարող են վարչապետին անվստահություն հայտնել, այդ պատճառով էլ նրանց են դիմել:

Անդրադառնալով այն փաստին, որ երկու ընդդիմադիր խմբակցությունների ձայները բավարար չեն իմփիչմենթի գործընթաց սկսելու համար, Էդգար Ղազարյանը հարցնում է՝ այդ դեպքում ինչո՞ւ են օրենքի նախագծեր հեղինակում, չէ՞ որ առանց «Քաղաքացիական պայմանագրի» դա օրենք չի կարող դառնալ:

Ու մինչ երկու նախկին նախագահների թիմերը վիճում են իշխանափոխության հասնելու ուղիների շուրջ, իշխանական խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն իմփիչմենթի օրակարգը «դատարկամիտ» որակեց:

«Նույնիսկ «Հայաստան» խմբակցության ղեկավարն է հայտարարել, որ վարչապետի Նիկոլ Փաշինյանի իմփիչմենթի հիմք գոյություն չունի, այնպես որ ես կարծում եմ, որ սա ընդդիմության ներսում իրար հետ հաշիվներ մաքրելու և միմյանց ինչ-որ քաղաքական պրոցեսներ պարտադրելու և դրանով ավելի լավ ընդդիմադիր երևա մրցավազք է սկսել», - նշեց Կոնջորյանը:

Ի դեպ, օրերս «Քաղաքացիական պայմանագրից» հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը չէր բացառել, որ հենց իր ղեկավարած նորաստեղծ Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցությունը նախաձեռնի վարչապետ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media









103news.com — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 103news.com.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.

Другие популярные новости дня сегодня


Новости 24/7 Все города России



Топ 10 новостей последнего часа



Rss.plus


Новости России







Rss.plus
Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России