Ալիևը չի մեկնի Մոսկվա մայիսի 9-ին, նա մերժել է Պուտինի հրավերը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մեկնի Մոսկվա՝ մասնակցելու Մեծ Հայրենական պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին։ Այս մասին «Интерфакс»-ին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ պատասխանելով «Life» պարբերականի լրագրող Ալեքսանդր Յունաշևի հարցին։
«Այդպիսի հաղորդագրություն ենք ստացել՝ ցավոք, Ալիևը չի մեկնի։ Բաքուն դա բացատրել է նրանով, որ նա պետք է մասնակցի Հեյդար Ալիևի հիշատակին նվիրված ներքին միջոցառումներին», – ասել է Ուշակովը։
The post Ալիևը չի մեկնի Մոսկվա մայիսի 9-ին, նա մերժել է Պուտինի հրավերը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.