Կիևն ու դաշնակիցները արձագանքում են Պուտինի՝ բանակցելու առաջարկին
Ուկրաինան պատրաստ է ուղիղ բանակցել, եթե Ռուսաստանը վաղվանից հրադադար հաստատի․ Զելենսկի
Կիևը պատրաստ է Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններ սկսել, եթե Ռուսաստանը վաղվանից՝ մայիսի 12-ից ամբողջական, տևական և հուսալի հրադադար հաստատի, հայտարարել է Ուկրաինայի նախագահը՝ ի պատասխան շաբաթ երեկոյան նախագահ Վալադիմիր Պուտինի հայտարարության, որով վերջինս Ուկրաինային առաջարկել էր Ստամբուլում մայիսի 15-ին վերսկսել ուղիղ բանակցությունները։
«Դրական նշան է, որ ռուսները վերջապես սկսել են մտածել պատերազմը...