Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ․ ՊՆ
Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ։ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը։
«Հրադադարի ինտենսիվ, էական կամ, այլ կերպ ասած, նպատակային կամ թիրախային խախտումների դեպքում հանդես ենք գալիս պաշտոնական հաղորդագրություններով»,- հավելեց Թորոսյանը։
Նշենք, որ տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան գրառմամբ պնդել է, որ Բերդ համայնքի Մովսես գյուղի բնակիչները կրակոցների ձայներ են լսել։
Հիշեցնենք՝ մայիսի 9-ի գիշերը Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ էին բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել էր բնակելի տան տանիքը։ Այս մասին Պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել։
The post Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ․ ՊՆ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.