Զելենսկին պատվիրակություն է ուղարկում Ստամբուլ՝ ռուսական կողմի հետ ուղիղ բանակցելու
Ուկրաինայի նախագահը Թուրքիայի առաջնորդի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Պաշտպանության նախարարի գլխավորությամբ պատվիրակություն է ուղարկում Ստամբուլ՝ ռուսական կողմի հետ ուղիղ բանակցելու։
Մինչ այդ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, թե պատրաստ է Ստամբուլում անձամբ հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ, Պուտինը, սակայն, այդպես էլ Թուրքիա չժամանեց՝ ուղարկելով պատվիրակություն՝ Վլադիմիր Մեդինսկու գլխավորությամբ։
Զելենսկին պնդել է, թե Մոսկվան անկեղծ չէ պատերազմը դադարեցնելու ջանքերում,...