Добавить новость
World News



Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

««Արևմտյան Ադրբեջան» ծրագիրը ԼՂ հարցում ՀՀ իշխանության վարած քաղաքականության հետևանքն է». Տաթևիկ Հայրապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը

– Տիկի՛ն Հայրապետյան, Ադրբեջանի նախագահը Հայաստանից հստակ ժամկետներ է պահանջում, թե երբ կարող են այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիները վերադառնալ իրենց «պատմական հողեր»: Նոր պահա՞նջ է սա, թե՞ հնի վերաթողարկում: 

– Իրականում Ալիևի այդ ուղերձի մեջ, որը հնչել է «վերադարձի» թեմայով համաժողովի ընթացքում, որն անցկացվում էր Անկարայում, որի անունը դրել էին միջազգային, բայց դրան մասնակցում էին բացառապես ադրբեջանցի ու թուրք ներկայացուցիչներ, մենք կենտրոնանում ենք այդ «վերադարձի» վրա, բայց այստեղ ամենաէականը կոնկրետ Հայաստանի տարածքին տրված անվանումն է՝ «Արևմտյան Ադրբեջան», որն Ալիևն իր ելույթում շեշտում է, ու Հայաստանի նկատմամբ զավթողական ծրագրերի արտացոլումը: 

Սա փաստացի զավթողական ծրագիր է, որին չի տրվում համարժեք գնահատական Հայաստանի ղեկավարության ու համապատասխան գերատեսչությունների կողմից, ու մեր խնդիրը հենց այստեղ է: Այստեղ բացարձակապես չկա ո՛չ հումանիտար խնդիր, ո՛չ ժամանակին Խորհրդային Հայաստանում ապրող ադրբեջանցիների խնդիր, խոսքն ընդհանրապես այդ մասին չէ, եթե ամեն բան այդ տիրույթում լիներ, ապա այլ որակի խոսակցություն կլիներ: Այստեղ խոսքը Հայաստանի տարածքին տրված անվանումն է, որը չունի որևէ պատմական, աշխարհագրական հիմնավորում, դա բացարձակ մտացածին թեզ է, որն Ադրբեջանը շրջանառության մեջ է դրել 2022 թվականի դեկտեմբերի 24-ից ի վեր: 

Սա իրենից վտանգ է ներկայացնում այն առումով, որ Հայաստանի ղեկավարության կողմից չի ընկալվում, չի ընդունվում, ու քաղաքական գնահատականներ չեն հնչեցվում դրա չեզոքացման ուղղությամբ: Եթե ժամանակին՝ մոտ 2,5 տարի առաջ, համառ աշխատանք տարվեր, ապա այսօր Ալիևը միգուցե չհանդգներ այդ տերմինն օգտագործել, բայց քանի որ գործող իշխանությունը գերադասում է ամեն ինչ անտեսել, ծածկադմփոց անել, այդ թեման ավելի ու ավելի է ընդլայնվում: 

Խոսքն այստեղ միայն քաղաքական հայտարարությունների մասին չէ, խոսքը կոնկրետ պետական ծրագրի մասին է, որ 2023-24 թվականներից, այսինքն՝ Արցախն ամբողջությամբ հայաթափելուց հետո մտել է Ադրբեջանի հանրակրթական դպրոցներ, դասավանդվում է Ադրբեջանում, որ իրենց հարևան պետությունը՝ Հայաստանը, իրենց պատմական հողն է, ու ադրբեջանցի երեխաները 9-րդ դասարանից սկսած մեծանում են այդ քարոզչությամբ ու տրամաբանությամբ, որպեսզի հետագայում Հայաստանի դեմ բոլոր ագրեսիաները, գործողությունները «հիմնավորվեն», որ դրանք իրենց պատմական հողերի նկատմամբ գործողություններ են: 

Դա մտել է նաև նրանց բուհական կրթական համակարգ, Ադրբեջանի պետական համալսարանում գործում է այդ անունով համապատասխան կենտրոն, Ադրբեջանի մանկավարժական համալսարանում է գործում նման կենտրոն, ու այդ ամենը տեղի է ունեցել բացառապես երկու տարվա ընթացքում: 

Մեր խորքային խնդիրը այս պետական ծրագիրն անտեսելն է, այդ ակնհայտ զավթողական ծրագիրն Ալիևի դեմ չուղղելն է, այդ հայտարարության հանդեպ անտարբեր մնալը, որից Ալիևն ավելի է ոգևորվում:

– Սա կարո՞ղ է լինել հերթական նախապայման, օրինակ՝ նույն սահմանազատման գործընթացը շարունակելու կամ այդ պայմանագիրը կնքելու համար, որովհետև արդեն հստակ ժամկետներ է պահանջում:

– Ալիևը բառ-բառ կրկնում է այն թեզերը, որոնք նշված են դեռևս 2023 թվականի հունվար ու մարտ ամիսներին ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևի կողմից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի բոլոր անդամներին ուղղված բաց նամակներում։ Իրենք այդ նույն տեքստը տարբեր կերպ շրջանառում են, բայց բովանդակությունն անփոփոխ է մնում: 

Ժամանակին ես ահազանգում էի՝ ասելով, որ թույլ մի տվեք դիվանագետների մոտ իրենք կիրառեն այդ տերմինն ու մնան անպատիժ, քաղաքական գնահատականներ հնչեցրեք, որ Ադրբեջանը դրանից զգուշանա, որովհետև դա ակնհայտ զավթողական ծրագիր է: Եթե նորմալ աշխատանք տարվեր, ընդամենը հաշված ամիսների ընթացքում կարելի էր այնպես անել, որ Ադրբեջանի ներկայացուցիչները վախենային այդ տերմինը նույնիսկ կիրառելուց, որովհետև կգիտակցեին դրա հետևանքները: Բայց քանի որ իշխանությունը գերադասում է ծածկադմփոց անել, ասել, թե խաղաղության է գնում, չխոստովանելով, որ իր այդ ծրագիրն ամբողջությամբ ձախողվել է՝ բերելով Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ անպատկերացնելի պահանջների՝ տարածքային պահանջների առաջքաշմանը, ու դա չկար Լեռնային Ղարաբաղի հակամարտության փուլում, իրենք դա շատ լավ հասկանում են: «Արևմտյան Ադրբեջան» պետական զավթողական ծրագիրը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի իշխանության վարած քաղաքականության հետևանքն է: 

– Տիկի՛ն Հայրապետյան, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայկական կողմից չկա համարժեք արձագանք, իսկ Ալիևն ասում է, թե սա բնավ էլ իրենից տարածքային պահանջ չի ենթադրում Հայաստանի նկատմամբ, նրան կհաջողվի՞ միջազգային գործընկերներին ապացուցել, որ այդ ծրագիրն իրականում տարածքային պահանջի մասին չէ, ինչպես նշել է իր ելույթում: 

– Ինչպես ասացի՝ մեր ամբողջ խնդիրը հենց հայկական կողմի լռությունն է: Մարդկանց, որոնք տեղյակ չեն Հայաստանի մասին, չեն տիրապետում բավարար գիտելիքների, շատ բան կարող են համոզել: Եթե մենք այս ամբողջը չենք կիրառում նրա դեմ, նա որոշ ժամանակ հետո շատ բան կարող է ասել: 

Խորքային հարցն այն է, որ Ադրբեջանը այս քաղաքականությունը վարել է նաև Լեռնային Ղարաբաղի թեմայով՝ տասնամյակներով քարոզել են ատելություն, քարոզել են, թե այդ հողը ադրբեջանական է, ու դա ի վերջո հանգեցրել է 2020 թվականի պատերազմին, այսինքն՝ այս տրամաբանական շղթան պետք է տեսնել: 

Եթե Ալիևը նման զավթողական ծրագրեր է մտցնում հանրակրթական դպրոցներ ու բուհեր և սերունդներ է կրթում այդ թեմայով, դա նշանակում է, որ նա շատ հեռուն գնացող նպատակներ ունի, այ սա է պետք գիտակցել ու ճիշտ ժամանակին կանխարգելիչ քայլեր ձեռնարկել:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post ««Արևմտյան Ադրբեջան» ծրագիրը ԼՂ հարցում ՀՀ իշխանության վարած քաղաքականության հետևանքն է». Տաթևիկ Հայրապետյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media









103news.com — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 103news.com.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.

Другие популярные новости дня сегодня


Новости 24/7 Все города России



Топ 10 новостей последнего часа



Rss.plus


Новости России







Rss.plus
Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России