Добавить новость
World News

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Իվանիշվիլիի նախկին մերձավորը «ձերբակալվել է Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև գտնվող տարածքում»

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի նախկին մերձավոր, անձնական ֆինանսիստ և աջ ձեռքը համարվող Գեորգի Բաչիաշվիլին, ում Իվանիշվիլին մեղադրում է մոտ 40 միլիոն դոլարի՝ 9 հազար բիթքոին գողանալու մեջ, ըստ Վրաստանի պետական անվտանգության ծառայության, ձերբակալվել է մայիսի 26 -ին Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև գտնվող տարածքում՝ Սադախլո և Կարմիր կամուրջ անցակետերի միջև գտնվող հատվածում:
Արդյոք հայկական կողմն է նպաստել Բաչիաշվիլի հայտնաբերմանը՝ պարզ չէ. Հայաստանի ներքին գործերի նախարարությունը չի մեկնաբանում տեղի ունեցածը՝ պնդելով, թե դա իրենց տիրույթում չէ:
Ըստ վրացի իրավապահների՝ Պետական անվտանգության ծառայությունը անանուն հաղորդագրություն է ստացել այն մասին, որ Վրաստանում կրիպտոարժույթների հափշտակության համար դատապարտված և Ինտերպոլով հետախուզվող Բաչիաշվիլին տեղաշարժվում է Կարմիր կամրջի և Սադախլոյի միջև ընկած հատվածում:

Այս գործը ուշագրավ է նրանով, որ մարտի սկզբներին Բաչիաշվիլին Վրաստանից փախել էր Հայաստանով և ըստ որոշ տեղեկությունների՝ միանգամից մեկնել Քաթար: Ինքը՝ Բաչիաշվիլին, մարտի 4-ին հարցազրույց էր տվել վրացական մամուլին ու հայտնել, որ ստիպված է հեռանալ Վրաստանից, քանի որ դա իր կյանքը փրկելու միակ հնարավորությունն է:

Վրացի իրավապահները, որ հայտնաբերել էին Բաչիաշվիլիին Հայաստան տեղափոխած վարորդին, ներկայացրել են, թե ըստ իրենց վարկածի՝ ինչպես է Վրաստանի և Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող Բաչիաշվիլին հատել սահմանը մարտի սկզբներին:
Բաշիաշվիլին, ում վրացական անձնագիրը քրեական գործի շրջանակներում այդ ժամանակ իրավապահների մոտ էր, գաղտնի հեռացել էր Վրաստանից դատարանի կողմից կրիպտոարժույթի հափշտակման ու փողերի լվացման գործով հեռակա 11 տարվա ազատազրկման դատապարտվելուց մի քանի օր առաջ:

Ըստ վրացի իրավապահների՝ Բաչիաշվիլին Հայաստան տեղափոխած վարորդը, ով ձերբակալված է, պատմել է, որ Բաչիաշվիլին իրեն տվել է արբանյակային հեռախոս և գումար «Տոյոտա» մեքենա գնելու համար: Այդ մեքենայի բեռնախցիկի և հետևի նստատեղի միջև թաքստոց է պատրաստվել, որում էլ Բաչիաշվիլին հատել է վրացական սահմանը:

«Սահմանապահները ստուգել են վարորդի փաստաթղթերը, զննել են մեքենան և ոչինչ չեն հայտնաբերել», - ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։
Իսկ արդեն հայկական կողմում, ըստ վրացի իրավապահների, Բաչիաշվիլին ներկայացրել է ռուսական անձնագիրն ու ուղևորվել անմիջապես «Զվարթնոց» օդանավակայան:

Ինչպես է նա հատել Հայաստանի սահմանը, արդյոք սահմանապահները չե՞ն հետաքրքրվել, թե ինչպես է նա հայտնվել հայ- վրացական սահմանին, և արդյոք Վրաստանի իրավապահների հարուցած քրգործից հետո Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը ևս ուսումնասիրում է հանգամանքները, այս հարցերին ԱԱԾ-ից այսօր չպատասխանեցին, հորդորեցին գրավոր դիմել:

Բաչիաշվիլիի փաստաբանների միջազգային խումբը «Գարդիանում» նախօրեին հրապարակած հայտարարության մեջ պնդում է, որ իրենց պաշտպանյալին բռնի են վերադարձրել Վրաստան, որ Վրաստանում Բաչիաշվիլին խոշտանգման կարող Է ենթարկվել, և որ նրա կյանքը վտանգված է:

Հոդվածում ինքը՝ Բաչիաշվիլին պնդում է, որ երկու երկրների հատուկ ծառայությունների տվյալներով՝ իր դեմ մահափորձի հրաման կա, որ իրեն սպանելու հրամանն արդեն տրված է, սակայն մեղադրանքի սլաքները չի ուղղում Իվանիշվիլիի կողմը, այլ նշում, որ խոսքը «Հյուսիսային Կովկասից եկած խմբերի, ամենայն հավանականությամբ՝ չեչենների» մասին է։

Նա այս մասին առաջին անգամ է հրապարակային խոսում, նշելով, որ իր կարծիքով՝ օտար երկրի որոշ ուժեր կամ գաղտնի ծառայություններ ցանկանում են «իր սպանությունը Իվանիշվիլիի վրա բարդելով թուլացնել նրան», իսկ փաստաբանը հայտարարել է, թե չի բացառվում, որ սա «արտաքին ուժերի կողմից մշակված սցենար է՝ Վրաստանում իրավիճակը էլ ավելի անկայունացնելու համար»։

Բացի կրիպտոարժույթի գործից, որով Բաչիաշվիլին դատապարտվել է 11 տարվա ազատազրկման, Իվանիշվիլիի նախկին մերձավորի դեմ ևս երկու քրեական գործ կա հարուցված, մեկը՝ Իվանիշվիլիի համատեղ ներդրումային հիմնադրամի ղեկավարի պաշտոնավարման ընթացքում ծառայողական պարտականությունները չկատարելու, մյուսը՝ սահմանն ապօրինի հատելու համար:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media









103news.com — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 103news.com.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.

Другие популярные новости дня сегодня


Новости 24/7 Все города России



Топ 10 новостей последнего часа



Rss.plus


Новости России







Rss.plus
Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России