Добавить новость
World News



Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

«Տղաս ինձ կանչում էր. ասում էր՝ մա՛, արի ինձ փրկի». խոշտանգված 11-ամյա Էդվարդի պատմությունը. չապրած մանկություն, անպատասխան հարցեր

Քրիստինե Քոչարովան հետևում է, թե ինչպես են հյուրասենյակում խաղում երկու որդիները. «Ալեքսն ու Էդգարը ինձ փրկել են Էդվարդի մահից հետո։ Առանց իրենց քնել չեմ կարողանում, գրկում եմ, ամուր ինձ սեղմում, որ ոչ ոք չտանի»,- ասում է նա։

Քրիստինեի 11-ամյա որդին՝ Էդվարդը, մահացել է 44-օրյա պատերազմից երկու ամիս առաջ՝ դեռևս չպարզված հանգամանքներում։ Ծնողները որդու և ընկերոջ մարմինը գտել են խոշտանգված և խեղդամահ արված։ Ընտանիքն այսօր էլ ունի հարցեր, սակայն դրանց պատասխանները այս տարիների ընթացքում չեն ստացել. «Մենք մտածում ենք, որ դիվերսիոն հարձակում է եղել։ Երեխաս ընկերոջ հետ խաղալիս կորել է, ու գտել ենք նրանց խոշտանգված և գետում խեղդված։ Ողջ գյուղը խոսում էր, որ դա թշնամու ձեռքի գործ է»։

Հյուրասենյակում Քրիստինեի երկու դուստրերն են նաև։ Երբեմն օգնում են մորը՝ պատմելու օրվա մանրամասները։ Ասում է՝ երբ ամուսնանում էր, ցանկանում էր շատ երեխաներ ունենալ. «Ամուսինս մասնակցել է բոլոր պատերազմներին։ Մենք Վերին Հոռաթաղ գյուղում էինք ապրում, ամուսինս հանքում էր աշխատում, 7 երեխա ունեինք։ Հիմա ապրում ենք այս վեցի համար։ Ես ամեն օր տեսնում եմ որդուս։ Գիշերները վեր եմ կենում, ու ինձ թվում է, թե կանչում է ինձ։ Էդվարդի մահը աղջիկներս շատ ծանր տարան։ Սաթենիկն էդ ժամանակ 17 տարեկան էր, մոտ մեկ ամիս զրկվել էր խոսելու ունակությունից։ Մենք բակում էինք, երբ իմացանք, որ մահացել է որդիս։ Աղջիկս երևի գոռոցներից վախեցավ։ Ես ինձ հավաքում էի, որ աղջկաս խնամեմ»,- հիշում է Քրիստինեն։ 

2020-ի հուլիսի 3-ին Դրմբոնում զորամասի բացման մեկամյակին նվիրված միջոցառումն էր, այդ ժամանակ էլ Քրիստինեի որդին ու ընկերը՝ Դավիթ Սահակյանը, կորում են: «Երեխեքը միշտ գնում էին Թարթառ գետի մոտ, լողում էին ու տուն վերադառնում։ Այդ օրը պետք է հոտի հետևից գնային ու տուն բերեին։ Մեծ տղաս գնում է նրանց հետևից, որովհետև ուշանում են։ Չի գտնում։ Մտածում է, թե կատակ են անում։ Երկար փնտրելուց հետո զանգում է հորն ու ասում, որ Դավիթն ու Էդվարդը չկան»,- պատմում է մայրը։ 

Էդվարդիս սպանել են խաղաղ պայմաններում. պատերազմի ոչ մի նշույլ չկար

«Մենք տանն էինք, պատրաստվում էինք ճաշել, երբ ամուսինս դուրս թռավ: Ես ինձ կորցրի, ողջ գյուղն իրար էր անցել: Դավիթենց էին փնտրում։ Գյուղացիներից մեկը զանգում է ամուսնուս, ասում՝ ինչ-որ տղայի է տեսել, գետի ափին։ Մեր տնից 7 կմ հեռավորության վրա։ Ամուսինս տեսնում է տղայիս, ջուրն է մտնում, որ փրկի, բայց արդեն ուշ էր. սիրտը կանգնել էր։ Էդվարդիս դեմքի վրա քերծվածքներ կային։ Ամուսինս ասում է՝ ոնց որ վախից սիրտը կանգնած լիներ»,- հիշում է Քրիստինեն։

Էդվարդի մարմինը գետում գտնելուց հետո շուրջ 3 oր փնտրում են ընկերոջը՝ 14-ամյա Դավիթին. «Նրան գտնում են ավելի վատ վիճակում՝ մարմինը խոշտանգված, անճանաչելի էր։ Որդուս հուղարկավորության ժամանակ ինձ գալիս ու ասում էին, որ ես գոնե լացելու տեղ ունեմ, մյուս երեխային չեն էլ գտել։ Ես չգիտեի՝ ինչ ասել։ Չգիտեի, թե ինչ եմ զգում»։

Որդու կորստի հետ ընտանիքը չի համակերպվում, չնայած նրանց պատասխանել էին, որ ըստ դատաբժշկական փորձաքննության՝ երկու երեխաներն էլ խեղդամահ էին եղել դժբախտ պատահարի հետևանքով, սակայն երբ սկսվում է պատերազմը, ընտանիքը կրկին աղմուկ է բարձրացնում։ 

44-օրյայից հետո սկսվում է Քրիստինեի պայքարը՝ գտնելու ճշմարտությունը. «Մենք վստահ էինք, որ դա թշնամու ձեռքի գործն է, հայը հայի նկատմամբ նման բան չէր անի։ Մեզ ասում էին, թե դուք ընդամենը կասկածում եք, ոչ մի փաստարկ չունեք։ Երկու տարի անց՝ 22 թվականին, մեզ ասացին, որ գործը պետք է փակվի։ Մենք չստորագրեցինք»։ 

Էդվարդիս հուղարկավորությունից հետո վերջին անգամ տեսա իր ընկերոջը՝ Դավիթին. միասին էին եղել, չէի կարող չգնալ 

Քրիստինեն հիշում է, որ ողջ գյուղը եկել էր որդու հուղարկավորությանը։ Բոլորը գիտեին, թե ինչ է կատարվել, բայց լռում էին։ Երբ երեք օր անց գտնում են Դավիթի մարմինը, համոզում է հարազատներին, որ տեսնի տղային. «Փակ դագաղով էին բերել Դավիթին, ողջ դեմքը խոշտանգված էր։ Ո՞ւմ էր պետք դա անելը։ Սարսափելի տեսարան էր։ Ես ուշագնաց եղա։ Ողջ դեմքը սպիներ էին, բինտով փաթաթած»։ 

«Հիշում եմ՝ երբ ինձ ասին, որ Էդվարդը չկա, ես ուշագնաց եղա։ Հավաքվածները բռնել էին ձեռքերս։ Ես ասացի, որ ուզում եմ գնալ լվացվելու, երբ ինձ բաց թողեցին, ես սկսեցի վազել։ Ինչքան ուժ ունեի՝ վազեցի ու հասա գետի ափ։ Որդուս ձայնն էի լսում, ինձ էր կանչում։ Ասում էր՝ մա, արի ինձ փրկի, վախենում եմ»։ 

Հուլիսի 5-ին՝ հուղարկավորությունից հետո, Քրիստինեն իմանում է, որ աղջիկը՝ Սաթենիկը, հիվանդանոցում է. «Ես մի կերպ ուշքի եկա, ու ինձ ասացին, որ աղջիկս իմ կարիքն ունի։ Հաց չի ուտում ու ուզում է ինձ տեսնել։ Շատ դաժան էր։ Ես չգիտեի՝ ինչ անել, ոնց ասեի, որ եղբայրը չկա։ Ինձ ասացին, եթե չգնամ, աղջկաս էլ կկորցնեմ»։ 

Սաթենիկը միջամտում է խոսակցությանը։ Հիշում է, թե ինչպես դեպքից հետո առաջին անգամ Մարտակերտի հիվանդանոցում տեսավ մորը. «Մաման ասում էր՝ Սա՛թ, խոսի։ Ես չէի կարողանում։ Թուղթն ու գրիչը վերցրի ու գրեցի՝ ուր է եղբայրս։ Մաման հատակին էր նայում։ Ասաց, թե Էդվարդը հիվանդանոցում է, ու ամեն ինչ լավ է, տաքություն ունի, դրա համար չի կարող ինձ մոտ գալ»։ 

Սաթենիկը եղբոր մահվան մասին կռահում է հուղարկավորության օրը. հարազատներից ոչ ոք չէր եկել իր մոտ.  «Ինձ քնեցնում են, որ կարողանան հուղարկավորության գնալ։ Ես ամեն ինչ հասկացել էի։ Հիշում եմ էդ օրը, երբ դեպքը եղավ։ Տորթ էի թխել, որ գար տուն, ու բոլորով սեղան նստեինք։ Չեկավ»։ 

Եռաբլուր եմ գնում, որ գոնե տղայիս կարոտը առնեմ 

44-օրյայի ժամանակ Քրիստինեի ընտանիքը ամենավերջինն է լքում գյուղը. «Ինձ թվում էր, թե դավաճանում եմ տղայիս։ Մենք պետք է վերադառնայինք, որովհետև տղայիս գերեզմանը Արցախում էր։ Վերադարձանք, ու ես շարունակեցի աշխատել դպրոցում, որ կարողանամ գոնե ցավս մեղմել։ Պատերազմից հետո ես ու ամուսինս չէինք խոսում մեր կորստի մասին։ Աշխատում էինք ամեն մեկս մեր մեջ սգալ, որ կարողանանք ապրել մյուսների համար»։ 

Քրիստինեն իր վշտի մասին հաճախ խոսում է որդու ընկերոջ՝ Դավիթի մոր՝ Ալվինայի հետ։ Հիշում է՝ Էդվարդի հուղարկավորության ժամանակ Ալվինային սփոփում էր, որ Դավիթին էլ կգտնեն։ 

2023 թվականի բռնի տեղահանությունից հետո մայրերը գնում են Եռաբլուր՝ որդիների կարոտն առնելու. «Մեր ցավը երբեք չի մեղմանա։ Մայրը երբեք չի պատերացնում, որ իր երեխային կարող է հուղարկավորել։ Մենք երազանքներ ունեինք տղաների հետ։ Հիմա ոչ մի բան չկա, որ կարողանանք սփոփվել։ Հաճախ եմ փակվում սենյակում, քնած եմ ձևանում, բայց միշտ մտածում եմ որդուս մասին։ Խոսում եմ իր հետ, թեթևանում»։ 

Հենց կարոտում եմ, իր տետրերն եմ բացում, թերթում 

Էդվարդի մասին Քրիստինեն հիշում է օրվա մեջ մի քանի անգամ, նախկինում չէր կարողանում խոհանոց գնալ, ճաշ պատրաստել ու հոգ տանել մյուս երեխաների մասին։ Ժամանակի հետ սովորում է կրկին անցնել տան գործերին. «Տղաներիս համար հաճախ համեղ թխվածքներ էի պատրաստում։ Շատ էին սիրում։ Հիմա մեկ-մեկ փորձում եմ։ Իր պակասը շատ եմ զգում, բայց ընտանիքում չենք խոսում։ Առաջվա նման չենք, բայց փորձում ենք ապրել»։

Դպրոցական պայուսակ, տետրեր և լուսանկարներ՝ սրանք Էդվարդի իրերն են, որ հասցրել են վերցնել տնից դուրս գալուց առաջ։ Քրիստինեի ավագ որդին ու ամուսինը դիրքերում էին, երբ սեպտեմբերի 19-ին սկսվում է պատերազմը. «Որդիս մի կերպ է փրկվել։ Ես չէի դիմանա, եթե իրեն էլ կորցնեի։ Էդվարդի գերեզման վերջին անգամ այցելել եմ սեպտեմբերի 18-ին՝ պատերազմից մի օր առաջ։ Իր տարիքի համար շատ խելացի էր ու բարձրահասակ, ոչ ոք չէր հավատում, որ 11 տարեկան է։ Ինչ իմանայի, որ այդ տարիքում էլ կմնար»։ 

Ընտանեկան հավաքույթներից Քրիստինեին մնացել են միայն լուսանկարներն ու տեսանյութերը, որոնցում իր բոլոր երեխաները կան և հայրենասիրական երգեր են երգում։ 

Շուշան Փափազյան

Անի Գևորգյան

The post «Տղաս ինձ կանչում էր. ասում էր՝ մա՛, արի ինձ փրկի». խոշտանգված 11-ամյա Էդվարդի պատմությունը. չապրած մանկություն, անպատասխան հարցեր first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media









103news.com — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 103news.com.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.

Другие популярные новости дня сегодня


Новости 24/7 Все города России



Топ 10 новостей последнего часа



Rss.plus


Новости России







Rss.plus
Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России