Добавить новость
World News

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Դատարան է հանձնվել Մինասյանի հետ հանցակցությամբ փողերի լվացում կատարած անձի վերաբերյալ վարույթը. մանրամասներ

Դատախազը 2025 թվականի հունիսի 5-ին հաստատել է Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Մ.Մ.-ի հետ հանցակցությամբ փողերի լվացում կատարած Ա.Ա.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան:

Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից:

«Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով կատարված ապացուցողական գործողությունների արդյունքում դատախազը 2024 թվականի օգոստոսի 6-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել Ա.Ա.-ի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու համար:

Քրեական վարույթով հիմնավորվել ու հաստատվել է, որ Ա.Ա.-ն Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Մ.Մ.-ի և նրա կողմից վստահված անձ Լ.Ա.-ի հետ նախնական համաձայնությամբ կատարել է փողերի լվացում՝ ձեռք է բերել, օգտագործել, փաստացի տիրապետել և տնօրինել է հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերի գույք:

Մասնավորապես՝ Մ.Մ.-ն, 2013 թվականի մարտի 9-ից մինչև 2018 թվականը զբաղեցնելով Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի, 2014 թվականից մինչև 2018 թվականը՝ Մալթայի Մարտական Ինքնիշխան Ուխտում Հայաստանի դեսպանի, 2017-2018 թվականներին՝ Պորտուգալիայի Հանրապետությունում Հայաստանի դեսպանի պաշտոնը, 2013 թվականի ընթացքում օգտագործելով դեսպանի պաշտոնի հեղինակությունը, ՀՀ իշխանությունների հետ ունեցած կապերը, ինչպես անձամբ, այնպես էլ իր կողմից վստահված անձ Լ.Ա.-ի միջոցով բանակցություններ է վարել Ա.Ա.-ի հետ, Ա.Ա.-ի միջոցով՝ «Ն.Կ. Ռոսնեֆտ» ընկերության  (այսուհետ՝ Ընկերություն) իրավասու անձանց հետ՝ Ընկերության՝ հայկական շուկա մուտքն առանց խոչընդոտների ապահովելու, ընկերության կողմից մատակարարվելիք նավթամթերքի իրացման ծավալներն ապահովելու և շուկայում գերիշխող դիրք զբաղեցնելու վերաբերյալ:

Մ.Մ.-ն, շահադիտական նպատակներով օգտագործելով իր պաշտոններից բխող ազդեցությունը, ՀՀ նախագահի ընտանիքի անդամ լինելու գործոնն ու դրանով պայմանավորված ազդեցությունը, վերոնշյալ գործընթացն ապահովելու նպատակով, նույն անձանց հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ Ընկերության մուտքը հայկական շուկա ապահովելու դեպքում ձեռք բերել դրա 22% բաժնեմասը: Ստանալով համաձայնություն՝ Մ.Մ.-ն ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վ.Ս.-ի, ինչպես նաև ՀՀ նավթամթերքի շուկայում գործունեություն իրականացնող համապատասխան կազմակերպությունների միջոցով նպաստել է Հայաստանի Հանրապետությունում ընկերության հիմնադրմանը:

Ինչպես Ընկերության, այնպես էլ ՀՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում՝ 2013 թվականի դեկտեմբերի 12-ին Հայաստանի Հանրապետությունում հիմնադրվել է «Ռոսնեֆտ Արմենիա» ՓԲ ընկերությունը: Այնուհետև, պայմանավորվածության շրջանակներում Լ.Ա.-ն Շոտլանդիայում հիմնադրել է «OIL TECHNO LP» ընկերությունը, որի 66% բաժնեմասը փաստացի պատկանել են Մ.Մ.-ին, իսկ 34%-ը՝ Ա.Ա.-ին:

«OIL TECHNO LP» ընկերությունը դարձել է Լյուքսեմբուրգում հաշվառված «Ռոսնեֆտ Տեխնո Էս Էյ» կազմակերպության («Ռոսնեֆտ Արմենիա» ՓԲ ընկերության 100 տոկոս բաժնետեր) 33% բաժնետերը, ինչի արդյունքում Մ.Մ.-ին փաստացի պատկանել է «Ռոսնեֆտ Տեխնո Էս Էյ» կազմակերպության՝ առանձնապես խոշոր չափերով՝ առնվազն 5 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ 22% բաժնեմասը, իսկ Ա.Ա.-ին՝ 11% բաժնեմասը: Նշված գործընթացն ավարտին հասցնելուց հետո Մ.Մ.-ն ինչպես անձամբ, այնպես էլ իր կողմից վստահված անձ Լ.Ա.-ի միջոցով մասնակցել է ընկերության կառավարմանը:

2016 թվականի մարտի 11-ին «Ռոսնեֆտ Արմենիա» ՓԲ ընկերությունը բաշխել է շահաբաժին, որը հայկական կողմի համար կազմել է 4 միլիոն 455 հազար ԱՄՆ դոլար: Այդ կապակցությամբ Մ.Մ.-ն, Լ.Ա.-ի և Ա.Ա.-ի հետ նախապես ձեռք բերված հանցավոր համաձայնության շրջանակներում, 2016 թվականի մարտի 11-ին Լ.Ա.-ի միջոցով «Ռոսնեֆտ Արմենիա» ՓԲ ընկերությունից ստացել է 1 միլիարդ 419 միլիոն 883 հազար դրամին համարժեք 2 միլիոն 894 հազար ԱՄՆ դոլար շահաբաժին, իսկ Ա.Ա.-ն՝ 1 միլիոն 561 հազար ԱՄՆ դոլար շահաբաժին։

Այնուհետև, Լ.Ա.-ի և Ա.Ա.-ի միջև 2017 թվականի դեկտեմբերի 27-ին կնքվել է պայմանագիր, իսկ 2018 թվականի փետրվարի 2-ին՝ համաձայնագիր, որոնց հիման վրա 2 միլիարդ 411 միլիոն 550 հազար դրամին համարժեք 5 միլիոն ԱՄՆ դոլարով Ա.Ա.-ն ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ձեռք բերված՝ Լ.Ա.-ի անվամբ գրանցված, սակայն Մ.Մ.-ին փաստացի պատկանող՝ «OIL TECHNO LP» ընկերության 66 տոկոս բաժնեմասը՝ արդյունքում դառնալով «OIL TECHNO LP» կազմակերպության 100% բաժնետեր:

Մ.Մ.-ն, գիտակցելով նշված գործարքներից 2 միլիոն 894 հազար և 5 միլիոն ԱՄՆ դոլար գումարների՝ հանցավոր գործունեության արդյունքում ստացված լինելը, վերջնարդյունքում Լ.Ա.-ի միջոցով 2016 թվականի մարտի 11-ին, 2017 թվականի դեկտեմբերի 27-ին և 2018 թվականի փետրվարին մաս-մաս ստացել է նշված գումարները:

Ա.Ա.-ն, տիրապետելով արդեն իսկ հանցավոր ճանապարհով ձեռք բերված՝ «OIL TECHNO LP» կազմակերպության 100% բաժնեմասերը, գիտակցելով դրանց՝ հանցավոր ճանապարհով ստացված լինելու մասին, հանդիսանալով դրանց միջոցով հայկական շուկա մուտք գործած ընկերության արդեն 33% բաժնետեր, 2019 թվականի դեկտեմբերի 27-ին 7 միլիոն 224 հազար ԱՄՆ դոլարով «OIL TECHNO LP» կազմակերպության 100% բաժնեմասերը վաճառել է այլ կազմակերպության և 2020 թվականի հունվարի 31-ին ամբողջությամբ ստացել 3 միլիարդ 457 միլիոն 406 հազար դրամին համարժեք 7 միլիոն 224 հազար ԱՄՆ դոլար: Այնուհետև, նշված գումարը նախ փոխանցվել է «OIL TECHNO LP» կազմակերպության՝ բանկերից մեկում գործող հաշվին, որից 1 միլիոն ԱՄՆ դոլարը՝ «Օյլ Տեխնո» ՓԲ ընկերության հաշվին՝ այն ձևակերպելով որպես փոխառություն՝ վերջնարդյունքում օժանդակելով, որպեսզի Մ.Մ.-ն և Լ.Ա.-ն խուսափեն քրեական պատասխանատվությունից:

Այսպիսով, Ա.Ա.-ն, Մ.Մ.-ի և Լ.Ա.-ի հետ նախնական համաձայնությամբ, կատարել է փողերի լվացում՝ փոխանցել է, ձեռք բերել, օգտագործել, փաստացի տիրապետել և տնօրինել է հանցավոր ճանապարհով ստացված՝ ընդհանուր 3 միլիարդ 457 միլիոն 406 հազար դրամին համարժեք 7 միլիոն 224 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ գույք:

Դատախազը 2025 թվականի հունիսի 5-ին հաստատել է Ա.Ա.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան:

The post Դատարան է հանձնվել Մինասյանի հետ հանցակցությամբ փողերի լվացում կատարած անձի վերաբերյալ վարույթը. մանրամասներ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media









103news.com — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 103news.com.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.

Другие популярные новости дня сегодня


Новости 24/7 Все города России



Топ 10 новостей последнего часа



Rss.plus


Новости России







Rss.plus
Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России