Добавить новость
World News

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Իրանից է կախված ԱՄՆ-ի ուղիղ մասնակցությունը պատերազմին. նա կա՛մ համաձայնում է փաստացի կապիտուլյացիայի, կա՛մ չի համաձայնում. Ստեփանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանը 

– Պարո՛ն Ստեփանյան, Իրան-Իսրայել պատերազմը շարունակվում է, կողմերից յուրաքանչյուրը հանդես է գալիս կոշտ հայտարարությամբ, հայտարարությամբ հանդես է գալիս նաև ամերիկյան կողմը: Ձեր գնահատմամբ՝ ԱՄՆ-ի դերակատարումն այս պատերազմում ո՞րն է:

– Արդեն ակնհայտ է, որ այն բոլոր բանակցությունները, որոնք Օմանում տեղի են ունեցել, ավելի շատ աչքակապություն են եղել, այդպիսով Թրամփն ու Նեթանյահուն փորձել են մոլորեցնել Թեհրանին ու իրականում այդ պահին նախապատրաստվել են այս հարվածներին: Այն, որ ԱՄՆ-ն առնվազն հետախուզական տվյալների ու պաշտպանական գործողությունների մակարդակով Իսրայելի կողմից մասնակցում է այս պատերազմին՝ ակնհայտ է: 

Այս պահին գլխավոր հարցը թերևս այն է, թե ԱՄՆ-ն կունենա՞ ուղիղ մասնակցություն պատերազմին։ Դրա համար կան որոշ նախադրյալներ, մենք գիտենք, որ մի քանի ավիակիրներ մոտենում են այդ տարածաշրջանին՝ Միջերկրական ծովից, եթե չեմ սխալվում, Պարսից ծոցին են մոտենում: Այնպես որ, կան դրա համար նախադրյալներ, ու այդ հարցն է շարունակում մնալ գլխավորը, որովհետև իրանական միջուկային ծրագրի կենսունակությունը կախված է դրանից։ Միակ տերությունը, որն ունի այնպիսի ռումբեր, որոնք կարող են այդ միջուկային օբյեկտը ոչնչացնել, ԱՄՆ-ն է, ու եթե ԱՄՆ-ն չի մասնակցում այս գործողությանը, ապա մենք կարող ենք արձանագրել, որ Իսրայելին չի հաջողվելու Իրանի միջուկային ծրագիրը վերջնականապես ոչնչացնել, հետևապես Իրանին պարտության մատնել: Այնպես որ, այս պահին ինտրիգը սա է:

– Ձեր գնահատմամբ՝ ավելի հավանական է ԱՄՆ-ի ուղիղ մասնակցությո՞ւնը, թե՞ ընդհակառակը:

– Ամեն ինչ կախված է Իրանի գործողություններից: Չի բացառվում, որ Իրանը, գիտակցելով, որ ԱՄՆ-ն կարող է իրոք միջամտել, դե իրենք այս մասին ավելի լավ կիմանան, իրենք հետախուզական տվյալներ ունեն, կարող է համաձայնել: 

Կա տեղեկատվություն, որ երեկ իրանական ավիացիոն բորտեր գնացել են Օմանի մայրաքաղաք Մասկատ, այստեղ հարցեր են առաջանում, թե ինչի՛ համար են գնացել, ի՛նչ նպատակներ ունեն: Այնպես որ, կա հավանականություն, որ դեռ կհաջողվի այդ հարվածներից խուսափել: 

Ես կարծում եմ, որ խոսքը բացառապես ամերիկյան հարվածների մասին է, չեմ կարծում, թե լինելու է ցամաքային գործողություն, դրա հավանականությունը բավականին փոքր է, հաշվի առնելով, որ ցամաքային գործողությունում ներգրավվելը ԱՄՆ-ի համար կարող է դառնալ երկրորդ Վիետնամ: 

– Պարո՛ն Ստեփանյան, փաստորեն Իրանի՞ց է կախված ԱՄՆ-ի ուղիղ մասնակցությունը պատերազմին:

– Դե Իրանը կա՛մ համաձայնում է փաստացի կապիտուլյացիայի, կա՛մ չի համաձայնում, այս պահին իրավիճակը սա է, բայց նաև կա հավանականություն, որ Թրամփը կարող է որոշել զերծ մնալ այդ մասնակցությունից, եթե հավատանք նրան, որ դեռ որոշում չի կայացրել: 

– Եթե Իրանը համաձայնի՝ ձեր ասած փաստացի կապիտուլյացիային, ապա դրա հետևանքները Հայաստանի համար որո՞նք են լինելու:

– Չեմ կարծում, թե հետևանքները Հայաստանի համար են լինելու, սա Իրանի համար է հետևանք ունենալու՝ որպես տարածաշրջանային տերություն, որը հարցեր է լուծում Մերձավոր Արևելքում, որն ունի պրոքսիներ ու որն ուներ ռազմական պոտենցիալ: 

Եթե Իրանը վերջնականապես հրաժարվում է միջուկային ծրագրից, հրաժարվում է բալիստիկ հրթիռներից, հրաժարվում է իր ամբողջ հարձակողական կարողություններից, իսկ Թրամփի ու Իսրայելի նպատակը սա է, Իրանն այլևս չի ընկալվելու տարածաշրջանային լուրջ տերություն: Բայց, օրինակ՝ Ադրբեջանի հարցերը լուծելու համար նրա պոտենցիալը բավական է լինելու, եթե հարցն այս տեսանկյունից ենք դիտարկում: 

Այս առումով, ես չեմ կարծում, թե Հայաստանի համար փոփոխություններ լինեն: Հայաստանի համար փոփոխություններ կարող են լինել մեկ դեպքում, երբ Իրանում լուրջ քաղաքացիական պատերազմ սկսվի, պատկերավոր ասած՝ եթե Իրանը դառնա Սիրիա, այդ դեպքում մեզ համար շատ վատ կարող է լինել, որովհետև տարածաշրջանում սկսվելու է քաոս, իսկ մեր սահմաններն այնքան էլ ամուր չեն, մեր պետությունն այնքան ամուր չէ, որպեսզի մենք կարողանանք հարյուր տոկոսով դիմակայել այդ մարտահրավերին:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Իրանից է կախված ԱՄՆ-ի ուղիղ մասնակցությունը պատերազմին. նա կա՛մ համաձայնում է փաստացի կապիտուլյացիայի, կա՛մ չի համաձայնում. Ստեփանյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media









103news.com — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 103news.com.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.

Другие популярные новости дня сегодня


Новости 24/7 Все города России



Топ 10 новостей последнего часа



Rss.plus


Новости России







Rss.plus
Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России