Հանքավանի հյուրանոցում անազատության մեջ պահվող գորշ արջը տեղափոխվել է վայրի կենդանիների համար նախատեսված խնամքի կենտրոն. ԲԸՏՄ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում պարզվել է, որ Կոտայքի մարզի Հանքավանի «ՆԱԻՐԻ ՍՊԱ ՌԵԶՈՐԹՍ» հյուրանոցային համալիրում անազատության մեջ պահվող արջի կեցության պայմանները չեն համապատասխանում օրենսդրությամբ սահմանված պահանջներին, և վայրի կենդանուն պահող անձը չունի լիազոր մարմնից համապատասխան թույլտվություն։
Հարուցված վարչական վարույթի շրջանակներում Տեսչական մարմնի և Շրջակա միջավայրի նախարարության համատեղ աշխատանքների շնորհիվ ապօրինի պահվող արջը տեղափոխվել է Վայրի բնության և մշակույթային արժեքների պահպանման հիմնադրամի վայրի կենդանիների խնամքի կենտրոն։
Իրավախախտի նկատմամբ կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։
The post Հանքավանի հյուրանոցում անազատության մեջ պահվող գորշ արջը տեղափոխվել է վայրի կենդանիների համար նախատեսված խնամքի կենտրոն. ԲԸՏՄ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.