Добавить новость
World News

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

ԱԱԾ-ից մարդու ինտիմ կյանքի վերաբերյալ տեղեկությունները Փաշինյանի ձեռքին շանտաժի գործիք են ընդամենը. Նինա Կարապետյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը

– Տիկի՛ն Կարապետյանց, Նիկոլ Փաշինյանը «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպման ժամանակ պատասխանելով հարցին, թե որտեղից է ինքը ստանում հոգևորականների անձնական կյանքի վերաբերյալ տվյալներ ու դրանց մասին հրապարակումներ անում, պատասխանել է. «Եկեղեցականներն իրենց գործողություններով հայտնվել են օպերատիվ ուշադրության կենտրոնում։ ԱԱԾ-ն վարչապետին ենթակա մարմին է և ԱԱԾ-ն ինձ ամեն օր զեկուցում է Հանրապետությունում օպերատիվ վիճակի մասին»: Նորմա՞լ երևույթ է սա, թե՞ այնուամենայնիվ կան մարդու իրավունքների խախտումներ:

– Վարչապետի գնահատմամբ՝ ամեն ինչ նորմալ է, նա համարում է, որ երկրի օպերատիվ վիճակի մասին տեղեկությունները վերաբերում են հոգևորականների ինտիմ բնույթի ենթադրյալ հարաբերություններին, այսինքն՝ վարչապետի համար դա ամենակարևորն է, ենթադրում եմ, եթե նման տեղեկություններ են բերում նրան: 

Անշուշտ դա մեծ խախտում է, որովհետև մարդու անձնական կյանքը, եթե դա որևէ կերպ, որևէ գործով չի կարող հետաքրքրություն առաջացնել, վարչապետին զեկուցելու հարց չէ, անգամ որևէ գործի պարագայում, դարձյալ վարչապետին զեկուցելու հարց չէ, որովհետև դա վարույթն իրականացնող մարմինը պետք է անի, գաղտնիության գրիֆ ունի, դա չի կարելի հրապարակել ցանկացած երրորդ անձի: 

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը հստակ հրահանգ է տվել, որ բոլոր տեսակի խոցելի հարցերի վերաբերյալ իրեն անմիջապես զեկուցեն, ու ինքը դա օգտագործում է՝ չարաշահելով, շահարկելով իր զբաղեցրած պաշտոնը, որովհետև մի դեպքում ինքը հարցեր է բարձրացնում՝ իբրև Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ, ունի իհարկե դրա իրավունքը, մյուս կողմից՝ ապօրինի օգտագործում է իր ձեռքի տակ եղած լծակները՝ մարդկանց ինտիմ հարաբերությունների մասին տեղեկություններ հավաքելու համար: Սա հետագայում պետք է գնահատականի արժանանա, երբ ինքն այլևս վարչապետ չլինի: 

Անձնական բնույթի տվյալների տարածման հետ կապված կան սահմանափակումներ, բայց քանի որ ոչ մի բան չի փոխվել այս երկրում, ու երբ իրենց ձեռնտու է՝ իրենք օգտվում են նախկիններից մնացած «բարիքներից», դրա համար էլ ոչ մի բարեփոխում չէին անում, ինչի մասին ես ժամանակին ասել եմ: 

Մենք չունենք որևէ կառույց, որն ադեկվատ կգտնվի ու այս ամենին կարձագանքի, փոխարենը լուռ հետևում են այս ամենին ու որոշ դեպքերում արդարացնում են՝ գլխավոր դատախազը, արդարադատության նախարարը, մնացած բոլորը, որոնք լիազորություններ ունեն կանգնեցնելու այս խայտառակ գործընթացը: 

– Այստեղ նաև խախտվում է Եկեղեցի-պետություն՝ միմյանց գործերին չմիջամտելու սկզբո՞ւնքը:

– Այդ սկզբունքը խախտվել է շատ վաղուց, մենք դրա մասին արդեն մոռացել ենք, դա հակասահմանադրական գործողություն է, մենք հասել ենք նրան, որ մարդկանց ինտիմ կյանքի վերաբերյալ տեղեկություններն են մեծ թափով տարածվում, թեպետ սա էլ շատ սպասելի էր, որովհետև նույն Նիկոլ Փաշինյանն էր իր նախկին կուսակից Հովիկ Աղազարյանի անձնական չատը քննարկել թիմակիցների հետ: Երբ այս խայտառակությունը տարածվեց, այն չդատապարտվեց, խնդիր չառաջացրեց՝ այդ թվում քաղհասարակության ներսում, դա պետք է ստանար իհարկե իր հաջորդ դրսևորումը, ու հիմա հաջորդ արարն է: 

Սա չի կանգնելու այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը շարունակում է պաշտոնավարել: Բոլորը, ովքեր կհայտնեն իրենց անհամաձայնությունը այս իշխանությանը, Նիկոլ Փաշինյանը կամ կհայտարարի, որ այդ մարդիկ ահաբեկչություն են նախապատրաստում, կամ էլ նրանց անձնական բնույթի տվյալներն է հրապարակելու, Դոգի դերն է կատարելու մի խոսքով: 

– Տիկի՛ն Կարապետյանց, այսինքն՝ հիմնավորումը, որ ԱԱԾ-ն վարչապետին ենթակա մարմին է, ու սա նորմալ է, չկա օրենքի խախտում, այդքա՞ն էլ հիմնավոր չէ:

– Հաստատ դա հիմնավորում չէ, որովհետև վարչապետին օպերատիվ տեղեկություն են հայտնում երկրի ներսում ու դրսում պետության համար հնարավոր սպառնալիքների հետ կապված, այլ ոչ թե՝ սրա-նրա ինտիմ կյանքի: Ինչ ազդեցություն կարող է ունենալ այս կամ այն մարդու ինտիմ կյանքը երկրի աշխարհաքաղաքական, անվտանգային կամ այլ հարցերում, դա ընդամենը Նիկոլ Փաշինյանի ձեռքին շանտաժի գործիք է: 

– Թեև դուք խնդիրներ ու խախտումներ եք տեսնում այս ամենում, իշխանության ներկայացուցիչները շարունակում են պնդել, թե դատաիրավական համակարգն անկախ է, թե Փաշինյանը ցուցում չի տալիս որևէ դատավորի: 

– Նորմալ է, հո չէին ասի, որ յոթ տարում ամեն բան քանդուքարափ են արել: Ես կսպասեմ նրան, որ իրենք այլևս իշխանության չեն լինելու, ու իրենց վերաբերյալ անպայման քրեական պատասխանատվության հարց կլինի, ու իրենք այս նույն դատարանների հետ կբախվեն ու կդժգոհեն, ինչպես այսօր անում են բոլոր նրանք, ովքեր նախկինում կապ ունեին դատաիրավական համակարգի հետ, որոնք ժամանակին հաշտ էին այս համակարգի հետ: Այդ ժամանակ էլ իրենց կասեմ, որ սա ձեր փոփոխած համակարգն է, բարով վայելեք: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post ԱԱԾ-ից մարդու ինտիմ կյանքի վերաբերյալ տեղեկությունները Փաշինյանի ձեռքին շանտաժի գործիք են ընդամենը. Նինա Կարապետյանց first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media









103news.com — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 103news.com.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.

Другие популярные новости дня сегодня


Новости 24/7 Все города России



Топ 10 новостей последнего часа



Rss.plus


Новости России







Rss.plus
Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России