Քելլոգը «օրուելյան» է անվանել Պեսկովի հայտարարությունը՝ Ուկրաինայի շուրջ բանակցությունների վերաբերյալ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը «օրուելյան» է անվանել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի մեկնաբանությունները՝ Ուկրաինայի շուրջ բանակցությունների վերաբերյալ։
«Պեսկովի վերջին մեկնաբանությունները բանակցությունների ընթացքի մասին հնչում են ինչպես օրուելյան ճշմարտություններ։ Ռուսաստանի պնդումները, թե իբր ԱՄՆ-ն և Ուկրաինան են խոչընդոտում խաղաղ բանակցություններին, անհիմն են: Նախագահ Թրամփը հետևողական և անդադար ձգտում է առաջընթացի՝ պատերազմի ավարտի հարցում։...