Երևանում կանցկացվի «Արվեստի ձայնը» երկօրյա համաժողով
Հուլիսի 4-ին և 5-ին Երևանում կանցկացվի «Արվեստի ձայնը» խորագրով երկօրյա համաժողովը: Հաղորդագրության համաձայն, համաժողովը կմեկնարկի հուլիսի 4-ին, ժամը 10:00-ին՝ ՀԲԸՄ-ի Երևանի գրասենյակում (Մելիք Ադամյան 2/2 հասցեում), նպատակն է վեր հանել վերջին տարիներին արվեստի ոլորտում կուտակված խնդիրները և մեկնարկել դրանց լուծման ուղիների մշակման գործընթաց։
Հուլիսի 4-ի օրակարգում ընդգրկված են երեք թեմատիկ պանելային քննարկումներ՝
«Արվեստի արցախյան ձայնը»
Բանախոսներ՝
- Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյան
- Արցախի մշակույթի նախկին նախարար Նարինե Աղաբալյան
- Նկարիչ Սամվել Թավադյան
- Համադրող, արվեստաբան Նայիրի Խաչատուրյան
«Արվեստի իրավական ձայնը»
Բանախոսներ՝
- ՀՀ ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյան
- Ռեժիսոր, պրոդյուսեր Սերգեյ Հովսեփյան
- Գոյ թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյան
- Մշակութային գործիչ Կարեն Արիստակեսյան
«Արվեստի քաղաքական ձայնը»
Բանախոսներ՝
- Փիլիսոփա Աշոտ Ոսկանյան
- Բանաստեղծ Վիոլետ Գրիգորյան
- Արվեստի քննադատ Նազարեթ Կարոյան
- «Հայաքվե» համակարգող Ավետիք Չալաբյան
Համաժողովի ընթացքում կլինեն նաև երաժշտական կատարումներ՝ երաժիշտ Միքայել Ոսկանյանի և երգիչ Հայկ Պետրոսյանի մասնակցությամբ։
Հուլիսի 5-ին, ժամը 11:00-ին, «Հայաքվե» գրասենյակում (Աբովյան 25) կանցկացվի աշխատանքային հանդիպում, որը կկենտրոնանա նախորդ օրվա քննարկումների եզրակացությունների և առաջարկների վրա։
Համաժողովը կազմակերպում են «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը, «Ակն ընդ ական» վավերագրողների համայնքը, «Մուզանավ» մշակութային ՀԿ-ն և «Օբերտոն» երաժշտական կազմակերպությունը։
The post Երևանում կանցկացվի «Արվեստի ձայնը» երկօրյա համաժողով first appeared on MediaLab Newsroom-Laboratory.