Իլոն Մասկը նոր կուսակցություն է հիմնում
Աշխարհի ամենահարուստ մարդն ու ԱՄՆ նախագահի երբեմնի թիմակիցը՝ Իլոն Մասկը, Դոնալդ Թրամփի հետ հրապարակային վեճից մոտ մեկ ամիս անց հայտարարում է քաղաքական նոր կուսակցություն ստեղծելու մասին, որի նպատակն է մարտահրավեր նետել Ամերիկայում հանրապետականների և դեմոկրատների երկարատև գերիշխանությանը։
Դեռ հուլիս 4-ին՝ ԱՄՆ անկախության օրը, Մասկը X-ում հարցում էր արել, թե արդյոք ամերիկացիները ցանկանում են ազատվել երկկուսակցական համակարգից։ Հարցման ավելի քան 1.2 միլիոն մասնակիցների 65 տոկոսը դրական է...