Ռուսաստանն Ուկրաինային հարվածել է S-300 հրթիռներով
Ռուսական զինուժը գիշերն անօդաչուներով և մեծ հեռահարության S-300 «երկիր-երկինք» տեսակի հրթիռներով հարվածել է ուկրաինական տարբեր բնակավայրերի։ Կիևում երեք մարդ է վիրավորվել, վնասվել են երկու բնակելի շենքեր և մասնավոր տներ։
Խարկովում ռուսական զինուժի հարվածներից վիրավորվել է մեկ կին և մեկ երեխա, հրդեհներ են բռնկվել։
Human Rights Watch-ը հրապարակել է մուլտիմեդիա զեկույց այն մասին, թե ինչպես է Դնեպրի հակառակ ափին տեղակայված ռուսական զորքն անօդաչուներով թիրախավորում խաղաղ բնակիչներին Խերսոնում...