2021-ին Փաշինյանի Սյունիք այցի ժամանակ անկարգությունների գործով 4 անձի վերաբերյալ վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին
Ավարտվել է Սյունիքում 2021 թվականի ապրիլի 21-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու փորձ կատարած անձանցից չորսի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը, հայտնում է Քննչական կոմիտեն: Չորս անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
4 տարի առաջ Սյունիքի մարզում Նիկոլ Փաշինյանին բնակիչները դիմավորել էին բողոքի ակցիաներով, հայհոյանքներով ու վիրավորանքներով, պահանջել՝ հեռանա Սյունիքից։ Ագարակում ու Մեղրիում «Նիկոլ դավաճան» վանկարկումներով...