Սահակաշվիլի․ «Փաշինյանն արեց այն, ինչ չարեցի ես, ձերբակալեց հայկական Իվանիշվիլիին»
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Ֆեյսբուքում կատարած գրառմամբ հայտարարել է, որ Հարավային Կովկասում ընթացող գործընթացները անմիջականորեն կապված են Ուկրաինայում Ռուսաստանի դիրքերի թուլացման հետ։
Սահակաշվիլին անդրադարձել է նաև Հայաստանի ներքաղաքական զարգացումներին՝ հատուկ ընդգծելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողությունները։
«Անհաջող պատերազմից հետո Փաշինյանն արեց այն, ինչ ես չարեցի 2011-2012-ին՝ նա ձերբակալեց հայաստանյան Իվանիշվիլիին՝ միլիարդատեր Կարապետյանին։ Փաշինյանը պաշտոնապես վերցրել է ԵՄ անդամակցության ուղին»,-գրել է նա։
The post Սահակաշվիլի․ «Փաշինյանն արեց այն, ինչ չարեցի ես, ձերբակալեց հայկական Իվանիշվիլիին» first appeared on MediaLab Newsroom-Laboratory.