Թրամփը երկարաձգել է «փոխադարձ» մաքսատուրքերի ժամկետը՝ նամակներ ուղարկելով 14 երկրի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մինչև օգոստոսի 1-ը երկարաձգել է «փոխադարձ» կոչվող մաքսատուրքերի մեկնարկի վերջնաժամկետը։Նախկինում սահմանված ժամկետը հուլիսի 9-ն էր։Նա միաժամանակ նամակներ է ուղարկել 14 երկրների ղեկավարներին՝ տեղեկացնելով՝ ինչ սակագներ են սպառնում նրանց և հավելելով, որ սակագների մակարդակը կարող է փոխվել՝ «կախված մեր հարաբերություններից ձեր երկրի հետ»։Թրամփը կրկին սպառնացել է 25 տոկոս հարկ սահմանել Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրա: