Добавить новость
World News



Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Փաշինյանի ռեպրեսիաները կանգ կառնեն այնտեղ, որտեղ կհանդիպեն հասարակության դիմադրությանը. Սուրեն Սուրենյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը 

– Պարո՛ն Սուրենյանց, խորհրդարանում տեղի ունեցած այսօրվա ծեծկռտուքն ու միջադեպն ինչպե՞ս եք գնահատում, ինչո՞ւ են քաղաքական ուժերը նման վարքագիծ դրսևորում:

– Քաղաքական համակարգերում կա մի այսպիսի սկզբունք. լիդերը հաճախ որոշում է չափանիշներ, նրա ճաշակը, մոտեցումները ստեղծում են չափանիշներ, ըստ այդմ՝ թիմի անդամները փորձում են այդ չափանիշներին համապատասխանել, որպեսզի այդ թիմում աճ ունենան: Եթե այդ չափանիշները իրական արժեքներն են, բնականաբար, թիմում առաջ են մղվում արժանավորները, իսկ եթե թիմը կազմված է լինում խուժանապետության սկզբունքով, ապա բեմադրում են այն սցենարները, ինչ տեսանք այսօր: 

ՔՊ-ականներն աշխատում են ագրեսիվ վարքագիծ դրսևորել, թերևս վստահ լինելով, որ միայն այդ կերպ կարող են Փաշինյանին դուր գալ: Ընդհանրապես այս խորհրդարանից այլ բան հնարավոր չէ սպասել, որովհետև ամբողջության մեջ այն ձևավորվել է անտագոնիզմի հիմքով: Առաջին հերթին պատասխանատվությունն իհարկե իշխող խմբակցության վրա է, որովհետև ես դեմ եմ պատասխանատվության համահարթեցմանը, մանավանդ այս ռեպրեսիաները, որ կան, այս ամենը դիտարկեք նաև այդ համատեքստում, այսինքն՝ մարդուն ուղարկում են կալանքի, մի կողմ թողնենք՝ դա հիմնավոր է, թե՞ չէ, ինչո՞ւ եք սադրանք հրահրում: 

Իհարկե խորհրդարանական ընդդիմությունն էլ հետևություններ անելու կարիք ունի, նրանց մոտ ավելի քիչ է բովանդակությունը, ավելի շատ է անտագոնիզմը, բայց, կրկնում եմ, խորհրդարանում մեծամասնություն է ՔՊ-ն, հետևաբար սխալ է համահարթեցնել պատասխանատվությունը: 

Այս խորհրդարանի համար սա սովորական պատկեր է, բայց ողբերգականությունն այն է, որ այսօրվա դեպքը ավելի շուտ տեղավորվում է երկրում տեղի ունեցող այլ դեպքերի համատեքստում, այսինքն՝ բռնում ենք՝ լավ ենք անում, ծեծում ենք՝ լավ ենք անում: 

– Իսկ ինչո՞ւ է իշխանությունը սկսել բացահայտ նման խոսույթով հանդես գալ, սա ինչի՞ հետևանք է:

– Երբ դուրսպրծուկներն իրենց անունը դնում են պետություն, ես հիշում եմ «Մենք ենք, մեր սարերը» հրաշալի ֆիլմի այն հատվածը, երբ Պավլեն ոստիկանին ասում է՝ «Տո դո՞ւ ես պետությունը»: Միայն տոտալիտար համակարգերում է իշխանությունը իրեն նույնացնում պետության հետ, իրենք իրենց արժեհամակարգով, վարքագծով, խոսույթով որևէ աղերս չունեն պետության գաղափարի հետ: 

Ավելին ասեմ՝ իրենց առաջնորդի լեզվամտածողությունը հասել է գռեհիկ սոցցանցային պրոպագանդիստի մակարդակի: Եթե դա է պետությունը, պետական մտածողությունը, ապա շատ ցավալի է: Նրանք ընդամենը մի քաղաքական ուժ են, որի ամենադիպուկ հատկանիշը հակապետականությունն է: 

– Պարո՛ն Սուրենյանց, իսկ ինչի՞ է փորձում հասնել իշխանությունը այս վարքով, հայտարարություններով:

– Ակնհայտորեն նրանք թևակոխում են երկրի ստրատեգիական ուղղությունը փոխելու վերջին արար, այսինքն՝ վերջնականապես երես են թեքում Ռուսաստանից, բայց ոչ թե մեզ տանում են դեպի իրենց խոստացած Արևմուտք, այլ իրենք կատարում են թուրք-ադրբեջանական վասալիտետի բոլոր պայմանները: 

Ըստ էության, Բաքվից ու Անկարայից ինչ պահանջ հնչում է, այս մարդիկ պարտաճանաչ կատարում են դա, շատ պարտաճանաչ: Երկրորդ խնդիրը, որը ըստ էության փոխկապակցված է, բայց ավելի շատ ունի ներքին համատեքստ, այն է, որ Նիկոլ Փաշինյանը ավելի շատ ձգտում է տոտալիտար կառավարման ու աշխատում է չեզոքացնել դիմադրության բոլոր կենտրոնները, ընդ որում՝ դիմադրության բոլոր կենտրոնները չեզոքացնելը նրան պետք է թե՛ առաջին, թե՛ երկրորդ խնդիրը լուծելու համար: Միայն այդ կերպ է նա հնարավոր համարում հաջորդ տարի կայանալիք ընտրություններում վերարտադրվելու հնարավորությունը, այսինքն՝ ամեն ինչ անում է, որ ընտրությունները զրկվեն բովանդակությունից՝ վերածվելով ֆորմալ ինչ-որ բանի: 

– Եկեղեցու, մասնավորապես, Վեհափառին հեռացնելու գործընթացներում ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում՝ հաշվի առնելով թե՛ Փաշինյանի գրառումները, թե՛ իշխանականների հայտարարությունները:

– Փաշինյանի գրառումները բացահայտ ու ցինիկ պատվերներ են պետական ինստիտուտներին, իրավապահ մարմիններին: Նա երեկվանից, ըստ էության, անոնսավորում է նոր ռազմական ներխուժումը Եկեղեցի: 

Փաշինյանի այս գրառումները անտեսում են անմեղության կանխավարկածը, հետևաբար նա խախտել է Սահմանադրության 66-րդ հոդվածը, նրա գրառումներում առկա են զրպարտության ու վիրավորանքի տարրեր, հետևաբար նա գործում է հանցագործություն Քրեական օրենսգրքի 410-րդ և 411-րդ հոդվածներով, արժեզրկում է պետական խոսքի ինստիտուտը ու, վերջապես, ներհասարակական թշնամանք է հրահրում: Նիկոլ Փաշինյանը ձգտում է նրան, որպեսզի մենք ունենանք ոչ թե Կաթողիկոս, այլ՝ վարչապետին կից ինչ-որ հոգևոր գրասենյակ։ 

– Կհաջողվի՞:

– Ամեն ինչ կախված է հասարակության դիմադրության մակարդակից, քաղաքական ուժերի վարքագծից: Տրամաբանությունը հուշում է, որ նա խայտառակ ֆիասկո պետք է ունենա, բայց մենք այնքան անտրամաբանական տաբուներ ենք հաղթահարել այս ընթացքում, որ հստակ պետք է արձանագրենք, որ Փաշինյանի ռեպրեսիաները կանգ կառնեն այնտեղ, որտեղ կհանդիպեն հասարակության դիմադրությանը: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Փաշինյանի ռեպրեսիաները կանգ կառնեն այնտեղ, որտեղ կհանդիպեն հասարակության դիմադրությանը. Սուրեն Սուրենյանց first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media









103news.com — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 103news.com.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.

Другие популярные новости дня сегодня


Новости 24/7 Все города России



Топ 10 новостей последнего часа



Rss.plus


Новости России







Rss.plus
Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России