Եվրախորհրդարանը մերժել է Ֆոն դեր Լայենին անվստահություն հայտնելու առաջարկը
Եվրախորհրդարանը մերժել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին անվստահություն հայտնելու առաջարկը․ դրան կողմ է քվեարկել 175 պատգամավոր, 360-ը՝ դեմ։
Նախաձեռնությունը շրջանառության մեջ էր դրել Ռումինիայի աջակողմյան պատգամավոր Գեորգե Պիպերեան՝ մեղադրելով Հանձնաժողովին վատ կառավարման, կոռուպցիայի ու լիազորությունների չարաշահման համար, հատկապես՝ Covid-19-ի համաճարակի ժամանակ։
Երկուշաբթի, ելույթ ունենալով խորհրդարանում, Ֆոն դեր Լայենը հայտարարեց, թե չի ընդունում մեղադրանքները՝...