Добавить новость
World News



Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Կրկեսի շենք-շինություններն ու հողամասը բռնագանձել հօգուտ պետության. Hetq.am

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը հայցադիմում է ներկայացրել «Երևանյան կրկես» ՍՊԸ-ի դեմ՝ պահանջելով բռնագանձում տարածելու միջոցով կրկեսի շենքը, օժանդակ շինություններն ու հողատարածքն առգրավել հօգուտ Հայաստանի Հանրապետության:Այս մասին հայտնում է Hetq.am-ը:

Հայցադիմումը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան մուտքագրվել է 2025թ. հուլիսի 7-ին, վարույթ ընդունելու հարցը դեռ լուծված չէ: Գործը մակագրվել է դատավոր Սարգիս Երիցյանին: 

Նշենք, որ «Երևանյան կրկես» ՍՊԸ-ն ստեղծվել է 2006թ. մարտին: Ընկերության 76.5%-ը 2019թ. նոյեմբերից պատկանում է «Տաշիր Կապիտալ»» ՓԲԸ-ին: Վերջինիս տնօրենը Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի որդին է՝ Նարեկ Կարապետյանը:

Պետական գույքի կառավարման կոմիտեն պահանջում է լուծել Պետգույքի կառավարման կոմիտեի և գնորդի միջև 2006թ. փետրվարի 14-ին կնքված պետական գույքի օտարման, նույն տարվա հունիսի 22-ին նոտարական վավերացմամբ կնքված ներդրման պայմանագիրը, դեկտեմբերի 8-ին կնքված գրավի պայմանագրերը: Կոմիտեն պահանջում է լուծել նաև կողմերի միջև 2011թ. օգոստոսի 13-ին կնքված պայմանագիրը և որպես այդ պայմանագրերի լուծման հետևանք՝ անվավեր ճանաչել Երևան քաղաքի Ագաթանգեղոսի 1 հասցեում գտնվող 6070քմ մակերեսով անշարժ գույքի, 180.9քմ մակերեսով օժանդակ շինության և դրանց զբաղեցրած 0.57598 հա մակերեսով հողամասի նկատմամբ կատարված իրավունքի պետական գրանցումներն ու գրանցամատյանի գրառումները։

Պահանջ է դրվել նաև նշված անշարժ գույքերը բռնագանձում տարածելու միջոցով առգրավել հօգուտ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս Պետական գույքի կառավարման կոմիտեի՝ դրանց նկատմամբ ճանաչելով Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը։

Հիշեցնենք՝ 2011թ. սեպտեմբերին սկսվեցին կրկեսի շենքի վերանորոգման աշխատանքները՝ նախատեսելով այն ավարտել 2014թ. վերջին: Սակայն շինաշխատանքների ընթացքում որոշվեց հին շենքը քանդել և կառուցել նորը: 2012թ. սեպտեմբերի 8-ին կրկեսի հին շենքը պայթեցվեց, տեղում կառուցվեց նոր շենք՝ ավելի մեծ տարածքով: 

«Երևանյան կրկես» ընկերության տնօրենը 2012թ. նամակով դիմել է Կառավարություն՝ խնդրելով երկարաձգել նախագծի ավարտը մինչև 2015թ., ինչին Կառավարությունը համաձայնել է, սակայն մինչ օրս կրկեսը շահագործման չի հանձնվել: Արտաքուստ նոր շենքը կանգուն է, սակայն շինաշխատանքներն ամբողջությամբ ավարտված չեն:

Նշենք, որ Կարապետյաններն ու նրանց պատկանող ընկերությունները իրավապահների ու պետական մարմինների ուշադրության կենտրոնում հայտնվեցին, երբ 2025թ. հունիսի 17-ին գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը news.am կայքին տված հարցազրույցում, անդրադառնալով եկեղեցի-իշխանություն հարաբերություններին, ասել էր, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայոց եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ 

«Քանի որ ես միշտ եղել եմ հայ եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն։ Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու էդ ամեն ինչին»,- նշել էր Ս. Կարապետյանը:

Այս հարցազրույցից հետո Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով: Նա 2 ամսով կալանավորվել է:

Հուլիսի 2-ին իրավապահները խուզարկեցին «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակը։ Իսկ հուլիսի 8-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի երևանյան տանը քննչական գործողություններ են իրականացվել։ Իրավապահները նման գործողություններ իրականացրել են նայ ՀԷՑ-ի գլխավոր գրասենյակում։ 

Նարեկ Կարապետյանը գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին է։

The post Կրկեսի շենք-շինություններն ու հողամասը բռնագանձել հօգուտ պետության. Hetq.am first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media









103news.com — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 103news.com.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.

Другие популярные новости дня сегодня


Новости 24/7 Все города России



Топ 10 новостей последнего часа



Rss.plus


Новости России







Rss.plus
Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России