Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում այսօր առնվազն յոթ մարդ է զոհվել
Իսրայելի բանակի հարվածների հետևանքով Գազայի հատվածում այսօր առնվազն յոթ մարդ է զոհվել, այդ թվում՝ հինգը՝ պաղեստինյան անկլավի հյուսիսում գտնվող ապաստարանի վերածված դպրոցում, հայտնում է Գազայի քաղաքացիական պաշտպանության գործակալությունը:
Գազայի ողջ բնակչությունն ավելի քան 21 ամիս շարունակվող պատերազմի ընթացքում առնվազն մեկ անգամ տեղահանվել է ծանր մարդասիրական պայմանների պատճառով՝ ապաստան գտնելով դպրոցական շենքերում, որոնք նույնպես պարբերաբար Իսրայելի հարձակումների թիրախում են հայտնվում։...