Արցախցիների հանրահավաքից առաջ կազմակերպիչները հրավիրվել էին ոստիկանություն
Երևանի Ազատության հրապարակում այսօր տեղի ունեցավ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հրավիրած հանրահավաքը, որի ավարտին կազմակերպիչները որոշեցին նստացույց անել:
Հավաքից առաջ ահազանգեր կային, որ խորհրդի անդամներից ոմանց հրավիրել են ոստիկանություն, և ճնշումներ կան: Խորհրդի անդամները հաստատեցին, որ մի քանի հոգի հրավիրվել է ոստիկանություն, այնտեղ նրանց հորդորել են քայլերթ չանել ու վրան չտեղադրել, հակառակ դեպքում ուժ կկիրառվի.- «Խորհրդի անդամներից երեքին հրավիրել էին, այս պահին երեքս...