Արցախցիները շարունակում են նստացույցը.ոստիկանությունը գիշերը արգելել է վրաններ տեղադրել
Ազատության հրապարակում շարունակվում է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի նստացույցը:
Խորհրդի անդամներից Սայիդա Պողոսյանը տեղեկացրեց, որ գիշերը ոստիկանության հետ բանակցությունների արդյունքում կարողացել են 15 քնապարկերի թույլտվություն ստանալ: Իրավապահները, սակայն, արգելել են հրապարակում վրաններ տեղադրել։
Խորհուրդը այսօր ժամը երկուսին նիստ կանցկացնի՝ քննարկելու հետագա քայլերը:
Մոտ երկու տարի առաջ հայրենիքից բռնի տեղահանված արցախցիները իրենց իրավունքների պաշտպանության պահանջով...