Իսրայելի ու Սիրիայի դիվանագետները գաղտնի հանդիպում են ունեցել Բաքվում.The Times of Israel
Իսրայելական լրատվամիջոցները, հղում անելով իրենց աղբյուրներին, պնդում են, թե դիվանագիտական հարաբերություններ չունեցող Սիրիայի և Իսրայելի պաշտոնյաները երեկ Բաքվում գաղտնի բանակցություններ են վարել՝ նախագահ Ահմեդ ալ-Շարաայի՝ Ադրբեջան կատարած այցի շրջանակներում։
Դիվանագիտական աղբյուրը, որը նախընտրել է անանուն մնալ, The Times of Israel-ին հայտնել է, թե Սիրիայի ժամանակավոր իշխանության առաջնորդ, նախագահ Շարաան այդ հանդիպմանն անձամբ չի մասնակցել։ Թե կոնկրետ ում միջև է եղել հանդիպումը՝ չի...