Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է 122 ԱԹՍ-ի խոցման մասին
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է 122 անօդաչու թռչող սարքի խոցման մասին 11 շրջաններում և բռնակցված Ղրիմում։
Գերատեսչության տվյալներով՝ Վորոնեժի մարզում խոցվել է վեց անօդաչու թռչող սարք։ Մարզի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը հայտնել է, որ Վորոնեժի ձախափնյա հատվածում գտնվող բազմահարկ շենքին «անօդաչու թռչող սարքի բեկորների հարվածի հետևանքով» վիրավորվել են երեք անչափահասներ։
Սմոլենսկի մարզում, ինչպես հայտնել է նահանգապետ Վասիլի Անոխինը, խոցվել են ուկրաինական 14 անօդաչու թռչող...