Թրամփը դատի է տվել Wall Street Journal թերթին
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դատական հայց է ներկայացրել ամերիկյան Wall Street Journal թերթի սեփականատեր Ռուպերտ Մերդոքի և պարբերականի երկու լրագրողների դեմ։
ԱՄՆ նախագահը 10 միլիոն դոլարի փոխհատուցում է պահանջում մի հրապարակման համար, որում պնդում կար, թե 2003 թվականին Թրամփը Ջեֆրի Էփշտեյնին շնորհավորական նամակ է հղել: Դրանում, ըստ պարբերականի, մերկ կնոջ ձեռագիր պատկեր է եղել, իսկ տեքստում հիշատակում է եղել «ընդհանուր գաղտնիքների» մասին։ Թրամփը պնդում է,որ Wall Street Journal-ի...