Ռոմանոս Պետրոսյանը երկուշաբթի կստանձնի ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարումը. ի՞նչ է սպասվում
Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, ով ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից շաբաթներ անց նշանակվեց ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ, երկուշաբթի արդեն կսկսի աշխատանքն այդ ընկերությունում: Նրան այսօր հարցրինք՝ կրճատումներ անելո՞ւ է:
«Մասսայական կրճատումների մասին խոսք լինել չի կարող: Ինչ վերաբերում է բարեխիղճ, հարկերը վճարող, իր լիազորությունների մեջ չթերացող, պետական շահով առաջնորդվող մասնագետին, նա ոչինչ չունի անհանգստանալու»,- ասաց...